Loading...

Articles

Խոսրովի արգելոցում հրդեհը մարել չի հաջողվել. ներգրավվել են ուղղաթիռներ

erevannews
Author:
erevannews
12:25, Sunday, 13 August, 2017
Խոսրովի արգելոցում հրդեհը մարել չի հաջողվել. ներգրավվել են ուղղաթիռներ

«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 13-ին, ժամը 07: 30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 77 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար) ՝ իրականացնելով 6 թռիչք:

Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3146 | 0 | 0
Facebook