Loading...

Articles

Հաճելին` օգտակարի հետ

07:21, Sunday, 13 August, 2017
Հաճելին` օգտակարի հետ
    
     "Կոտայքի մարզի "Շոտոկան ‘’ կարատեի ֆեդերացիայի շուրջ 30 պատանի մարզիկները 5-օրյա իրենց ուսումնամարզական պարապմունքներն ու հանգիստն անցկացրին կապուտակ Սեվանի Ծովագյուղի հանգստյան գոտում:
     ’’Մեծ էր երեխաների ոգեվորությունը: Օրական 3 ծանրաբեռնված մարզումները հնարավորություն տվեցին պատանի կարատեիստներին հղկելու իրենց տեխնիկան, կատարելագործելու, բարձրացնելու ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, իսկ բարկ արեվը, լճի սառնորակ ջրում լողանալը կոփեց նրանց: Առջեվում նախատեսվում են բավականին կարեվոր մրցաշարեր ‘’, - ասում է Կոտայքի մարզի "Շոտոկան" կարատեի ֆեդերացիայի նախագահ, սեվ գոտի, 4-րդ դան Սամվել Հայրապետյանը:
     Ֆեդերացիայի մարզիչները, պատանի մարզիկները կազդուրված, հանգիստը զուգակցելով ծանրաբեռված մարզումների հետ, բավականին գոհ վերադարձան տուն…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1893 | 0 | 0
Facebook