Loading...

Articles

Օգնի′ր դպրոցիդ, որ հարատևի դպրության այդ օջախը

16:15, Friday, 11 August, 2017
Օգնի′ր դպրոցիդ, որ հարատևի դպրության այդ օջախը


    
    

Օգնի′ր, որովհետև քեզ էլ դպրոցն օգնեց, որ հյուսես քո մանկության պայծառ հուշերի հեքիաթը, որ կրթվես ու դաստիարակվես, կայանաս որպես մարդ: Օգնի′ր դպրոցիդ, որ հարատևի դպրության և լուսավորչական այդ օջախը, որ ընդունի նաև զավակներիդ, թոռներիդ ու ծոռներիդ, որ պահելով քո մանկության ոտնահետքերը՝ սրբանա ու հա- րատևի իր աջակից զավակներով: Օգնի′ր դպրոցիդ, քանզի կրթասեր ազգի զավակ ես, որի համար աշխարհի ցանկացած անկյունում դպրոցն ու եկեղեցին պահել են հայի տեսակդ՝որպես ազգ: Օգնի′ր դպրոցիդ, և օգնությունն այսօր պարտք չէ, ցավոք, այլ կարիք: Օգնի′ր դպրոցիդ, օտարի նման մի′ անցիր քո դպրոցի կողքով, ներս մտիր և քո հնարավորությունների չափով օգտակա′ր եղիր ու որպես ճշմարիտ քրիստոնյա միշտ հիշի′ր, որ Աստծո օրհնությունը ոչ թե ստանալու ու վերցնելու, այլ տալու և ընծայաբե- րելու մեջ է: Օգնի′ր դպրոցիդ, և Աստծո օրհնությունը միշտ կլինի քեզ հետ:


    

Զավեն Ավետիսյան
     Գեղադիրի միջնակարգ դպրոց

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3095 | 0 | 0
Facebook