Loading...

Articles

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում մեկնարկելու է «Բազե» երիտասարդական հավաքը

13:22, Friday, 11 August, 2017
Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում մեկնարկելու է «Բազե» երիտասարդական հավաքը

armeniasputnik.am-ն հայտնում է.Համահայկական երիտասարդական հավաքն 15 տարիների ընթացքում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ու Ջավախքի ավելի քան 8000 երիտասարդ է համախմբել հայրենիքում՝ եռագույնի ու օրհներգի հնչյունների ներքո:
     «Բազե» երիտասարդական հավաքն առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին, և ամեն տարի այն սպասված ու պահանջված ծրագիր է բազմաթիվ երիտասարդների համար։ «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի օգոստոսի 21-27-ը՝ Ծաղկաձորում։ Այս տարի հավաքին կմասնակցի 405 երիտասարդ:
     Հավաքի հիմնական նպատակն է՝ բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։
     Քանի որ տարին հոբելյանական է, բացառություն են արել. այս անգամ թույլ է տրվում նախկինում հավաքին մասնակցած երիտասարդին կրկին մասնակցել «Բազեին»:


    
     https://armeniasputnik.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3818 | 0 | 0
Facebook