Loading...

Articles

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

20:59, Thursday, 10 August, 2017
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


     ԳՐՊԱՆԻ ՀՈՒՄՈՐՆԵՐ
     000

Հայֆիլմի ռեժիսորնեից մեկը դերասանուհուն բացատրում է նկարահանվելիք տեսարանը .
     - Երիտասարդը ներխուժում է հյուրանոցի ձեր համարը, կապում ձեռքերդ ու ոտքերդ և բռնաբարում:
     - Իսկ նա գեղեցի"կ է, - հարցնում է դերասանուհին:
     - Շատ:
     - Այդ դեպքում ի"նչ կարիք կա կապելու:

000

- Ինձ թվում է թե ամուսինս դեռ երկար կպառկի հիվանդանոցում:
     - Դու խոսեցի"ր նրա բժշկի հետ:
     - Ո’չ, տեսա թե ինչպես է նրան խնամում բուժքույրը:

000

- Դե ինչպե"ս է, - միաձայն հարցնում են ծնողները քննություններից վերադարձաց որդուն:
     - Ընդհանուր առմամբ ամենագլխավորը առողջությունն է, - ասաց որդին:

000

- Սիրելիս գնա խանութ:
     - Ոնց գնամ, դրսում անձրև է, նույնիսկ շանը փողոց չեն նետի:
     - Տեր Աստված, դու էլ առանց շան գնա:

000

-Ինչո"ւ մարդիկ չեն վերադարձնում ուրիշի գիրքը, երբ վերցնում են կարդալու:
     - Որովհետև ավելի հեշտ է սեփականացնել գիրքը, քան բովանդակությունը:

000

- Ինչ գեղեցիկ էր, երբ Վաղոն իր ծերացած հորը տեղափոխում էր փողոցով:
     Արմենն ասաց.
     - Նա իր հորը բանկ էր ուղեկցում …

000

Հյուրանոցի մենեջերը հայտնում է այցելուին .
     - Դուք պետք է ապացուցեք, որ այս օրիորդը ձեր կինն է, այլապես չեմ կարող թույլատրել, ո ր գիշերեք մի սենյակում:
     - Իսկ դուք փորձեք ապացուցել, որ իմ կինը չէ, ես ձեզ երախտապարտ կլինեմ մինչև կյանքիս վերջը …

000

Վաղոյին հարցնում են .
     - Ի"նչ ես անում, երբ վերադառնում ես հանդից:
     - Սիրում եմ տիկնոջս:
     - Իսկ հետո":
     - Նորից սիրում եմ տիկնոջս:
     - Իսկ հետո":
     - Հանում եմ ռեզինե ճտկակոշիկներս:

000

-Վաղո, ի"նչ ասել է «հարսնացու»:
     - Հարսնացուն այն կինն է, որին խոստանում են այն ամենը ինչ նա երբեք չի ստանալու` եթե դառնա ձեր կինը:

000

- Սիրելիս մեզ կհաջողվի սենյակ վերցնել այս հյուրանոցում առանց կասկած հարուցելու, որ ամուսիներ չենք:
     - Շատ հասարակ ձևով, ինքս առջևից կգնամ, իսկ դու ետևիցս բերում ես ճամպրուկներս:

000

- Բժիշկ, ես տառապում եմ հիշողության կորստով:
     - Այդ դեպքում, բուժման ծախսերը վճարեք սկզբից:

000

Վաղոն նստած իր բակում խմում է դեղահաբ դեղահաբի ետևից: Հարևանը սրտացավորեն հետաքրքվում է:
     - Քեզ վա"տ ես զգում:
     -Ո’չ, այսօր լրանում է նրանց օգտագործման ժամկետը …

000

Վաղոն մտնում գրախանութ և հարցնում վաճառողուհուն .
     - Օրիո’րդ, տվեք ինձ «»:
     - Ֆանտաստիկ գրականություն չունենք …

000

Վաղոյին ծանոթացնում են մի աղջկա հետ, որպեսզի ամուսնանա:
     Մի քանի րոպե հետո միջնորդը հարցնում է .
     - Դե, ինչպե"ս է:
     - Չի համընկնում:
     - Ի"նչ է պատահել:
     - Աչքերը դուրս չեն գալիս:

000

Ապահովագրության գործակալըը դիմում է Վաղոյին .
     - Եթե կոտրես ձեռքդ, կստանաս` հինգ հազար, ոտքդ տասը հազար, եթե ընկնես մեքենայի տակ, կդառնաս միլիոնատեր …

000

- Վաղո, ի"նչ խելացի շուն ունես նույնիսկ թուղթ է քեզ հետ խաղում:
     - Այնքան էլ խելացի չէ: Երբ լավ խաղաթուղթ է գալիս, պոչը շարժում է:

000

- Վաղո, - ասում է բժիշկը, - քեզ օգնե"ց այն դեղահաբերը, որ գրել էի քեզ համար:
     - Իհարկե, բժիշկ, շատ ուժեղ: Պապս սխալմամբ այն խմեց և ինքս դարձա նրա միակ ժառանգորդը:

000

- Վաղո, որտե"ղ է հանգստանում ձեր ընտանիքը:
     - Կինս` Անթալիայում, տղաս` Մոսկվայում:
     - Իսկ դո"ւք:
     Ես ավելի շատ Նուբարաշենի կալանավայրում:

000

Զրուցում են երկու կանայք .
     - Ինչպե"ս են գործերդ:
     - Նոր եմ վերադարձել Թուրքիայից:
     - Ի"նչ նոր բան ես բերել:
     - Չգիտեմ, դեռ չեմ ստուգվել:

000

Ֆիլմ է նկարահանվում: Ռեժիսորը դիմում է դերասանին:
     - Իսկ հիմա դուք պետք է թռչեք կամրջից գետի մեջ:
     - Բայց ես լողալ չգիտեմ:
     - Ոչինչ, սցենարի վերջին կադրն է:

000

Վաղոն մահամերձ է: Կինը, որը ամբողջ կյանքում վիճաբանել էր նրա հետ, ասաց .
     - Սիրելիս դու կմահանաս ու ես չեմ դիմանա, կգամ քեզ հետ, ախր մենակ եմ մնում:
     - Մի շտապիր թող մի քիչ հանգստանամ:

000

- Մայրիկ, իրոք մեր հայրիկը շատ համեստ մարդ է:
     - Իհարկե, այլապես դու այժմ հինգ տարով մեծ կլինեիք:

000

Վաղոյի ընտանիքում ընդունելություն է: Կինը մատուցարանի վրա բերում է թխվածքաբլիթները:
     - Շհնորհակալություն, - հրաժարվում է հյուրը, - արդեն մեկը կերա:
     - Դա ենթադրենք այդպես է, բայց ոչ թե մեկը, այլ չորսը կերար, բայց ո"վ է հաշվում…

000

-Վա’ղո, վիրահատությունդ քեզ վրա կնստի 1000 եվրո:
     - Դա հանցագործություն է: Ավելի լավ չէ մահանամ:
     - Խորհուրդ չեմ տա, թաղումն ավելի թանկ հաճույք է:

000

Դատավորը մեղադրյալին .
     -Ձեր վերջին խոսքը:
     Մեղադրյալը.
     - Տասը հազար եվրո և ոչ մի եվրո ավել:

000

Վաղոն վերջապես մութ այգում բռնում է իրենց հարևանուհի Վարդիշաղին, սեղմում պատին: Վարդիշաղը հարցնում է նրան .
     - Դու ի"նչ է, ուզում ես ինձ հինգ անգամ:
     - Ինչո"ւ հինգ, կարող եմ և վեց…

000

Վաղոն ստորագրելու փոխարեն դնում է երեք խաչ:
     - Դա ինչ է նշանակում, - հարցնում են նրան:
     - Անուն, ազգանուն և գիտական աստիճանը, - ասում է Վաղոն:

000

Վաղոն մտնում է խանութ և խնդրում, որ իրեն տան երկու հատ հաց:
     - Խնդրեմ, բայց հաշվի առեք, որ այսօրվանից հացի արժեքը եռակի անգամ թանկացել է:
     - Լավ է, այդ դեպքում տվեք ինձ անցած օրվա հացից:

000

Կինը հայտնում է ամուսնուն դուրս գալով խանութից .
     - Իմացար թե ինչո"ւ լաց եղա:
     - Գիտե’մ, մենք չունենք այդքան գումար …

000

- Վաղո, - ասում է բժիշկը, - երկու նորություն ունեմ քեզ համար, լավ և վատ: Վատը նա է, որ կտրել եմ քո առողջ ոտքը:
     - Օ~հ, ապուշ:
     - Լավն էլ նա է, որ հիվանդ ոտքդ բուժելի է

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3348 | 0 | 0
Facebook