Loading...

Articles

Ռիտա Քեշիշյան. Վոլեյբոլ մարզաձևի դասավանդումը ավագ դպրոցում.Մաս 3

00:31, Friday, 11 August, 2017
Ռիտա Քեշիշյան. Վոլեյբոլ մարզաձևի դասավանդումը ավագ դպրոցում.Մաս 3

Սկիզբը՝http://my.mamul.am/am/post/72095
    
    
Վոլեյբոլի ուսուցում
    
     Մարզախաղի ուսուցման համար պետք է սկզբում սովորողներին տեսական տեղեկություններ հաղորդել վոլեյբոլ խաղի կանոնների, ծրագրային պահանջների, դասերի ընթացքում վնասվածքների կանխարգելման և հիգիենիկ կանոնների վերաբերյալ:
    
     Կրթական հիմնական խնդիրներն են.


    
    
    
     • Տեղեկություններ հաղորդել վո-լեյբոլի խաղի կանոնների, ծրագրային պահանջների, դասերի ընթացքում վնասվածքների կանխարգելման և հիգիենիկ կանոնների վերաբերյալ:
     • Ամրապնդել գնդակի փոխանցման, ընդունման, սկբնահարվածի և հարձակողական հարվածի կատարման հմտությունները:
     • Սովորեցնել հարձակողական հարվածի անհատական (միայնակ) և Խմբային (երկուսով) շրջափակման տեխնիկան:
     • Սովորեցնել անհատական և թիմային տակտիկական
     գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ:
     • Ամրապնդել արագաշարժության, ցատկունակության, ճարպկու-
     թյան, դիպուկության ընդունակությունները, կոորդինացիան և տարածության մեջ կողմնորոշվելը:
     • Դաստիարակել համագործակցություն, կազմակերպվածություն,
     ինքնատիրապետում, տոկունություն և հանդուրժողականություն:
     • Նպաստել մասնագիատական կիրառական ֆիզիկական պատ-
     րաստականությանը:
    
     Վոլեյբոլ խաղի ուսուցումը պետք է սկսել տեխնիկական հնարների ուսուցումից: Դրանք են`
    
     - Տեղաշարժվել վոլեյբոլիստի կեցվածքով` կից քայլերով, կողքով,
     դեմքով, մեջքով առաջ, կանգառներ, արագացումներ, 91
     - գնդակի փոխանցում երկու ձեռքով վերևից, ներքևից,
     - գնդակի ընդունում երկու ձեռքով ներքևից,
     - ներքևից ուղիղ սկզբնահարված և սկզբնահարվածի ընդունում,
     - ուղիղ հարձակողական հարված,
     - ծանոթություն- վոլեյբոլի տակտիկական գործողություններին:
     Կատարել վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: Խաղացողի կեցվածքով տեղաշարժեր առաջ, հետ, աջ, ձախ: Ցատկեր ցանցի մոտ: Քայլք և վազք կանգառներով: Գնդակի փոխանցում երկու ձեռքով վերևից կատարելու ժամանակ առաջ դրված, իրանը ուղիղ, ձեռքերը դեպի առաջ-վեր` արմունկները ծալված։ Ձեռքերի ափերը գնդակին շփվում են դեմքի հավասարության վրա, փոխանցումը կատարվում է մատների միջոցով, բայց ոչ ձեռքի
     ափերով։ Այս վարժությունը սկզբում կատարում ենք տեղում, իսկ հետո նաև առաջ շարժվելուց հետո: Գնդակի փոխանցումը ներքևից կատարվում է երկու ձեռքերի ծալված, միմյանց մոտեցված դաստակներով /բռունցք դարձրած դիրքով/։ Այն օգտագործվում է, երբ խաղացողը չի կարողանում վերին փոխանցման համար հասնել գնդակին, երբ գնդակն իջնում է ցանցին մոտ կամ կպչում է նրան և ընկնում, ինչպես նաև այն դեպքում, երբ թիմին մնում է գնդակին մեկ շփման իրավունք, իսկ գնդակին հասնող խաղացողը հեռու է ցանցից։ Գնդակի փոխանցումների ուսուցումը կարելի է իրականացնել հետևյալ հաջորդականությամբ.
     - գնդակի փոխանցում գլխավերևում,
     - գնդակի փոխանցում զույգերով,
     - գնդակի հանդիպակաց փոխանցում՝ ցանցին զուգահեռ կամ ցանցի վրայով,

- գնդակի ընդունում երկու ձեռքով ներքևից։
     - գնդակը նետել վեր և փոխանցել ընկերոջը,
     - գնդակը նետել առաջ և ցատկով փոխանցել վեր,
     - փոխանցումներ զույգերով,

- փոխանցումներ եռյակներով,
     - փոխանցումներ քառյակներով,
     - փոխանցումներ շրջանով,
     - փոխանցումներ ցանցի մոտ:

Սկզբնահարվածից գնդակի ընդունում երկու ձեռքով ներքևից
     Այս հնարը կատարվում է հետևյալ կերպ. գնդակն ընդունելու համար կատարվում է տեղաշարժ՝ քայլով, ցատկով կամ վազքով:
     Ելման դրություն` ոտքերը ծալված ծնկային և սրունք-թաթային հոդերում, մարմինն աննշան թեքված առաջ, արմունկները ուղիղ են, դաստակները կազմում են «կողպեք» և դրված են շարժման ուղղությամբ: Գնդակին մոտենալիս ոտքերը միաժամանակ ուղղված են և ձեռքերն աննշան շարժվում են առաջ-վերև: Հարվածը գնդակին կատարվում է նախաբազուկով:

Կրկնել և ամրապնդել ներքևից երկու ձեռքով գնդակի ընդունումը.
     - Ներքևից երկու ձեռքով կատարել գնդակի ընդունում` ցանցի
     վրայից եկած:
     - Կատարել ներքևից երկու ձեռքով՝ գնդակի ընդունում զույգերով,
     շարժման մեջ:
     - Կատարել ներքևից երկու ձեռքով՝ գնդակի ընդունում սկզբնա-
     հարվածից հետո:
     - Կատարել ներքևից երկու ձեռքով՝ գնդակի ընդունում հարձակո-
     ղական հարվածից հետո:
     Սկզբնահարվածներ կատարելիս կարևոր նշանակություն ունեն
     շարժումների համաձայնեցվածությունը` գնդակի վերնետումները, հետ թափն ու հարվածը գնդակին։
     Ներքևից ուղիղ սկզբնահարվածը կատարվում է հետևյալ կերպ.
     Խաղացողը կանգնում է դեմքով դեպի ցանցը, մեկ ոտքն առաջ, հետին ոտքը ծալված ծնկան հոդում, մարմինը թեքված առաջ:
     Գնդակը գտնվում է ձախ ձեռքի ափի վրա` գոտկատեղի կամ մի փոքր ցածր բարձրության վրա: Աջ ձեռքը տարվում է հետ թափի համար, իսկ ձախով գնդակը նետվում է վերև` գլխից ոչ բարձր: Հարվածը գնդակին կատարվում է ձեռքի բաց ափով, կիսաբռունցքով, բռունցքով, ձեռքն ուղղելով գոտկատեղին հավասար։ Վերին ուղիղ սկզբնահարված կատարելիս գնդակը վերնետել, ձեռքի հետթափով հարվածել գնդակին՝ ուղղած ձեռքի ափով։ Սկզբնահարվածներն ուսուցանելիս նախ հանձնարարվում է գնդակը կիսադաշտի աջ կամ ձախ մասը։
     ՈՒղիղ հարձակողական հարված ուսուցանելու ժամանակ կարևոր
     է, որ թափավազքի ժամանակ վերջին քայլում ոտքը դրվի կրնկի մասով, որպեսզի կանխվի ցանցին դիպչելը կամ ոտքը միջին գծի վրա դնելը։
     Թափավազքը կարող է կատարվել երկու, երեք քայլով. այդ ժամանակ վերջին քայլն է` առաջ աջ ոտքով, միացնելով ձախ ոտքը և վերցատկ կատարել երկու ոտքի հրումով։ Գնդակին հարվածը կատարվում է վերցատկի/թռիչքի/ բարձր կետում` ուղղված ձեռքով։ Հարձակողական հարվածները հիմնականում կատարվում են 4-րդ և 2-րդ գոտիներից, 3-րդ գոտուց կատարված փոխանցմամբ։

- Կատարել ուղիղ հարձակողական հարված` հանդիպակաց փո-
     խանցումից` ցանցի մոտ:
     - Կատարել ուղիղ հարձակողական հարված` ցանցի վրայից ցատկով:
     - Կատարել ուղիղ հարձակողական հարված` 3-րդ գոտուց:
     - Կատարել ուղիղ հարձակողական հարված` 2-րդ գոտուց:
     Հարձակողական տակտիկական գործողություններ
     Վոլեյբոլ խաղի տակտիկական գործողություններն լինում են` անհատական, խմբային և թիմային:
     Ցանկացած տակտիկական գործողություն կառուցվում է ելնելով
     խաղացողների տարրական տակտիկական գիտելիքներից, տեխնիկական հնարներին տիրապետելու ունակություններից և ֆիզիկական ընդունակությունների զարգացման աստիճանից:
     Խաղի ժամանակ խաղացողները դիտում են իրենց խաղընկերների և մրցակիցների շարժումները, գնդակի շարժման հետագիծը, խաղային իրադրությունների ընթացքը և ընդունում են որոշում` ինչպես գործել:
     Տակտիկական գործողությունների ուսուցման սկզբնական շրջանում այն պետք է կատարել աստիճանաբար` սկսելով տարրական դրություններից և շարժումներից:

Անհատական գործողությունները պետք է սկսել խաղացողների՝
     առանց գնդակի և գնդակով, տեղաշարժերից, երկրորդ փոխանցում, սկզբնահարվածի կատարում և հարձակողական հարվածի կատարումներից:
     Սկզբնահարված կատարելիս խաղացողը պետք է հայացքով զննի
     մրցակցի կիսադաշտը, նշանառի նպատակը, այնուհետև կատարի սկզբնահարվածը:
     ՈՒսուցման նպատակով հանձնարարվում է կատարել.
     - սկզբնահարված դեպի խաղադաշտի 3 մետրանոց միջանցքը,
     - սկզբնահարված 1 և 5 գոտիները` խաղադաշտի անկյունները,
     - սկզբնահարված այն վատ ընդունող խաղացողի վրա:
     Գնդակը փոխանցող խաղացողը պետք է տիրապետի հենումից վերև, փոխանցումներ առաջ և հետ կատարումներին: Բացի այդ, նա փոխանցումից առաջ պետք է գնահատի իր խաղընկերների գտնվելու վայրի դասավորությունը, նրանց հնարավորությունները և ընդունի որոշում՝ ում փոխանցել գնդակը:
     Հարձակվող խաղացողի տակտիկական պատրաստության հիմքը համակցված վարժություններն են, որոնց ընթացքում փոխանցող և հարձակվող խաղացողները ձգտում են հաղթահարել շրջափակողների և պաշտպանների դիմադրությունը: ՈՒսուցման նպատակով կարելի է հանձնարարել հարձակողական հարվածներ 4 և 2 գոտիներից, փոխանցումը 3 գոտուց.այնուհետև նույնը, միայն հարձակվողը գործում է ելնելով պաշտպանների գործողություններից և այլն:
     Երկկողմանի խաղ փոքրաթիվ քանակով (3: 3, 4: 4):
     Թիմային տակտիկական գործողությունների ուսուցումը պետք է
     սկսել վեց խաղացողների կատարվող գործողությունների որոշումով/հարձակվողներ, փոխանցողներ, պաշտպաններ/: Խաղի տակտիկան ընտրվում է ելնելով խաղացողների հնարավորություններից: Յուրաքանչյուր դասավորության դեպքում հիմնական վեցյակի գործողությունների ուսուցումը նպատակահարմար է կատարել հետևյալ հերթականությամբ. 95
     Հարձակողական հարվածի համար 6 գոտուց գնդակը նետվում է
     3գոտի, այստեղից 4 կամ 2 գոտիներ: Հարձակվող խաղացողը ցատկով բռնում է գնդակը և նետում մյուս կիսադաշտի կողմը:
     - Նույնը, միայն գնդակը փոխանցելով:
     - Նույնը, միայն հարձակվող խաղացողը հարվածով գնդակն ուղարկում է ցանցի վրայից:
     - Նույնը, միայն մյուս կողմից նետված գնդակի ընդունում 6 գոտում, այստեղից 3 գոտի, ապա փոխանցում 3 գոտի, ապա`
     փոխանցում 2 գոտի հարվածի համար:
     - Նույնը, միայն հակառակ կիսադաշտից սկզբնահարված կատարելուց հետո:
     Հարձակողական գործողությունների տակտիկա
     Միայնակի շրջափակում, շրջափակողի ապահովում
     Շրջափակումը պաշտպանությունում կատարվող տեխնիկական
     հնար է, դրա օգնությամբ մրցակցի հարձակողական հարվածի ճանապարհը փակվում է անմիջապես ցանցի վրա: Շրջափակումը կատարվում է ցանցի մոտ կանգնած. ելման դրությունում ոտքերը ծալվում են, սրունքները ուղղահայաց ուսերի լայնությամբ, ձեռքերը կրծքին կամ դեմքին հավասար: Գնդակի հանդիպմանն ընդառաջ շարժումը կատարվում է կողադիր-խաչաձև քայլքով, ցատկով կամ վազքով, կիսակքանիստ դրությունից ցատկ վերև՝ ձեռքերը հանելով ցանցի վրա, մատները բացված են օպտիմալ լարված: Վայրէջքը կատարվում է ծալված ոտքերի վրա:
     Շրջափակման ուսուցման նպատակով հանձնարավում է կատարել հետևյալ վարժությունները.
     - Շրջափակման նմանակում ցանցի մոտ:
     - Շրջափակում հարվածին, որը կատարել է հարձակվողը` գնդակն իր կողմից նետելուց հետո:
     - Շրջափակում հարվածին. փոխանցումը կատարում է 3-րդ գոտու խաղացողը:
     - Շրջափակում երկու խաղացողներով՝ 4 կամ 3 գոտիներում կա-
     տարվող հարձակվողների դիմաց:
    
     - Շրջափակում տեղաշարժվելուց հետո՝ 2, 3 գոտիներում կատարվող հարձակողական հարվածներին:
     Շրջափակման կատարման ամենից կարևոր փուլերը տեղի և ցատկի համար ժամանակի ճիշտ ընտրությունն է: Տեղի ընտրումը խաղացողը որոշում է ելնելով գնդակի հետագծից, փոխանցողի մարմնի դրությունից, հարձակվող խաղացողի արագությունից և թափավազքի ուղղությունից, հարձակվողի ձեռքի շարժումից: Սովորաբար շրջափակողը կանգնում է հարձակվողի դիմաց: Միջին և բարձր փոխանցումներից հարձակվելու դեպքում շրջափակողը ցատկում է հարձակվող խաղացողի թափային շարժման ժամանակ: Ցածր փոխանցումներից հարվածների դեպքում շրջափակողը ցատկում է հարձակվողի հետ միասին:
     Շրջափակողները պայմանականորեն բաժանվում են հիմնականի և օգնողի: Խմբակային շրջափակման ժամանակ հիմնականը որոշում է շրջափակման տեղը, իսկ օգնողը նրան հարմարվում է՝
     պայմանավոր ված կերպով կամ ազդանշանով:
     Ապահովումը, որպես պաշտպանական տարր, օգտագործվում է, երբ անհրաժեշտություն է զգացվում ապահովել խաղընկերներին:
     Հատկապես մշտապես պետք է ապահովել հարձակողական հարված և շրջա փակում կատարող խաղընկերոջը:
     Կատարել դիրքային հարձակողական գործողություններ խաղացողների տեղափոխումներով:
     Յուրացված հնարների զուգակցում` սկզբնահարված, ընդունում, փոխանցում, հարձակողական հարված:
     Խաղի տիրապետում: Երկկողմանի խաղ կանոնների պահպանու-
     մով: Խաղի ընթացքում տակտիկական առաջադրանքների կատարում:
     Վոլեյբոլ խաղում են վոլեյբոլի խաղահրապարակում /9x18մ/, որը միջին գծով` ցանցով բաժանվում է երկու մասի:
     Խաղում են յուրաքանչյուր թիմում 6-ական խաղացողներ:
     Խաղի նպատակն է` գնդակը ցանցի վրայով ուղարկել մրցակցի խաղադաշտը, այն հաշվարկով, որ այն հպվի հատակին, ինչպես նաև կանխել մրցակցի նման փորձի կատարման իրագործումը: Այդ նպատակով թիմն ունի 3 անգամ գնդակին հպվելու իրավունք: Գնդակը խաղի մեջ էմտցվում է սկզբնահարվածով /մատուցումով/:
     Սկզբնահարված կատարողը ձեռքի հարվածով գնդակը ցանցի վրայով ուղղում է դեպի մրցակցիրողը ձեռքի հարվածով գնդակը ցանցի վրայով ուղղում է դեպի մրցակցի խաղադաշտը:
     Գնդակի յուրաքանչյուր խաղարկում տևում է մինչև գնդակի
     Գնդակի յուրաքանչյուր խաղարկում տևում է մինչև գնդակի վայրէջքը խաղահրապարակ, դուրս գալը կամ թիմերից մեկի սխալվելը: Խաղարկումը շահող թիմը ստանում է միավոր: Եթե գնդակն ընդունող թիմը շահում է խաղարկումը` ստանում է միավոր, սկզբնահարվածի իրավունք,

շահում է խաղարկումը` ստանում է միավոր, սկզբնահարվածի իրավունք,
     և տվյալ թիմի խաղացողները ժամացույցի սլաքի ուղղությամբ կատա-
     րում են մեկ տեղափոխություն:
     Դասերի ընթացքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության
     կանոնները և հիգիենիկ պահանջները։
     Վոլեյբոլ մարզախաղի տարրերի ուսուցման ընթացքում շատ կա-
     րևոր է ուսուցման մեթոդների ճիշտ ընտրությունը և դրանց կիրառումը։
     ՈՒսուցման գործընթացում կիրառվում են խոսքային, զննական և
     գործնական մեթոդներ։
     Վոլեյբոլ մարզախաղի տարրերի ուսուցման նպատակով անհրա-
     ժեշտ է նախ բացատրել, ապա ցուցադրել վարժությունները։


     Ռիտա Քեշիշյան

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի
     ֆիզկուլտուրայի ուսուցչուհի


    
    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7267 | 0 | 0
Facebook