Loading...

Articles

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՖԱՇԻԶՄԻ ԳՈՐԾՈՂ ԱՅԲՈՒԲԵՆԸ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

02:46, Thursday, 10 August, 2017
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՖԱՇԻԶՄԻ ԳՈՐԾՈՂ ԱՅԲՈՒԲԵՆԸ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Մասսսայական էշշացնող պրոպագանդան, որը վարումա Արևմուտքը՝ իրա ծախու լրատվամիջոցներով, վերաբերումա նրան, որ 2014 - ից ի վեր «Իսլամական պետությունը» Իրաքի բանկերից իբր «գողացելա» շուրջ 835 մլն դոլար: Բայց թե ո՞նցա հնարավոր ժամանակակից բանկերից էդքան մեծ գումարներ գողանան անգրագետ, բացառապես ՝՝ալլահ աքբար՝՝ գոռացողների անգրագետների վարձկան բազմությունը՝ պատասխանող չկա:

Հասկացող մարդը գիդի, թե ինչ նպատակով բանկիրների ձեռի տակ գտնվող Երկիր մոլորակի ժանդարմ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ներխուժեցին Իրաք ու կարգեցին իրանց հնազանդ, խամաճիկ մի կառավարություն ու «հեռացան» ՝ կատարելով իրանց «դեմոկրատական» առաքելությունը: Քանի կան ամերիկյան հատուկ ծառայությունները, նման «գողությունները» անընդհատ են շարունակվելու, քանի որ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կոչվածը էդ Արևմտյան նախագիծա:

Սրան որպես լրացում էսօր նաև լսում ենք, որ Ամերիկյան քաղաքական դաշտը միասնականա Իրանին պատժելու հարցում: Մասնավորապես, կոնգրեսական Սթենի Հոյերը Երուսաղեմում իրա ելույթներից մեկի ընթացքում ասելա, որ. «236 հանրապետականներ ու 193 դեմոկրատներ քվեարկել են հօգուտ պատժամիջոցների ընդլայնմանը Իրանի դեմ՝ վերջինիս հրթիռային ծրագրի, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ խախտման, ահաբեկչությանը աջակցելու հետ կապված: Ուստի կարող եմ փաստել, որ մենք միասնական ենք այս հարցում»:

Ձեռի հետ էլ տեղեկացնենք, որ ԱՄՊ Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին Մաքքարթին ու դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Սթենի Հոյերը 53 այլ նորընտիր կոնգրեսականների հետ այցով գտնվում են Իսրայելում՝ փաստացիորեն ԱՄՊ մերձավորարևելյան նահանգներից մեկում: ԱՄՆ-ի օրենսդրությամբ համապատասխան պատիժա սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին կամ գործարար կապեր ունեն այս ծրագրում ներգրավված անձանց հետ:

Իրանց՝ ամերիկացիներին, թույլատրելիյա ունենալ բալիստիկ հրթիռներ, Իրանին՝ չի կարելի:
     Լիբերալիզմը այդպիսով, որը էսօր հանդեսա գալիս ըսենց կոչված ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ագրեսիվ գաղափարախոսական դիրքերից, հարմարա ագրեսիվ ինտերվենցիաներ կազմակերպելու համար: Ում ձեռին ուժն ու միջոցներնա, նա էլ որոշումա ինչնա լավը, ինչը՝ վատը, ինչա կարելի իրան ու ու ինչ՝ չի կարելի ուրիշներին: Հանուն ըսենց կոչված «մարդու իրավունքների» արդարացված են «հումանիտար - մարդասիրական» ռմբակոծությունները, միլիոնավոր մարդկանց զրկանքները, զոհերը ու կորուստները:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     10.08.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6048 | 0 | 0
Facebook