Loading...

Articles

Լյուդմիլա Շելլունց . Ո՜րբ մենություն է, ու ես տենդորեն Ուզում եմ գնալ, սավառնել հեռու...

13:29, Wednesday, 09 August, 2017
Լյուդմիլա Շելլունց . Ո՜րբ մենություն է, ու ես տենդորեն Ուզում եմ գնալ, սավառնել հեռու...

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանաստեղծուհի Լյուդմիլա Շելլունցի ֆեյսբուքյան իր էջում հրապարակած նոր բանաստեղծություններից ...
    
     ՇԱՏԵՐՆ ԵՆ ԿԱՐԾՈՒՄ

Շատերն են կարծում, թե համբերող եմ
     Ես անվերջորեն,
     Սակայն, քչերը գիտեն իսկապես,
     Որ տառապում է հոգիս ցավերից
     Եվ բյուր հարցեր կան սրտումս ամբարված,
     Որոնց չեմ գտնում ոչ մի պատասխան...
     Ու երբ արթուն է հոգիս տվայտուն,
     Երբ տանջում են ինձ հոգսերս անտակ՝
     Անդորրության մեջ լողացող մութում
     Դառնում եմ ինչ-որ անհույս թիապարտ...


     Ո՜րբ մենություն է, ու ես տենդորեն
     Ուզում եմ գնալ, սավառնել հեռու
     Եվ անէանալ ոգու պես անէ
     Ու չզգալ ոչինչ աշխարհում այս ցուրտ...


     ԳԻՏԵՄ

Գիտեմ, ինչու՞ ես շողշողում այդպես,
     Դու իմ արևն ես բարկ ու վարդավառ
     Ես ո՞նց քողարկեմ իմ սիրտը հրկեզ
     Եվ իմ աչքերի տենչանքը սիրարբ:


     Սիրտս այրվում է քո սիրո հրից,
     Թաց են աչքերս քեզ որոնելուց,
     Մարել է հույսս անտես քո ճամփին,
     Ո՜նց եմ կարոտել քո դարձին... մրրկուն...


    
     ՄԻ՞ԹԵ

Մի՞թե կնճիռները մարդկային
     Իրենց մեջ խորհուրդ են ներառում,
     Որ նշմարվում է դեմքերին՝
     Մեկի մոտ աննշան, մեկի մոտ՝ սևեռուն:


     Անկասկած ամեն մի կնճիռը
     Ունի իր պատճառը դառնագին,
     Կյանքն է կայացնում իր վճիռը՝
     Թողնելով դաջվածքն իր տխրալի:


     Երբ մարդ շարունակ լռում է
     Չի կիսվում ուրիշի հետ ոչինչ,
     Դրանից, թերևս, դառնանում է՝
     Ճակատին դարսելով նոր կնճիռ:


     Սակայն, կա մեկ այլ հանգամանք,
     Որ դարձյալ բերում է նոր կնճիռ,
     Եկեք բոլորին ցանկանանք,
     Որ կնճիռ վաստակեն ծիծաղից...
    
     Լյուդմիլա Շելլունց

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3650 | 0 | 0
Facebook