Loading...

Articles

ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

18:59, Monday, 07 August, 2017
ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ
    

    

    

ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ..

Երբ մարդն ու գազանը համարյա նույնն են:
     Երբ ծառերը աճում են վառելափայտ դառնալու համար:
     Ծաղիկները այլևս խռովել են
     ու չեն բուրում առաջվա պես:

Երբ մարդու բառապաշարում
     անեծքը հաստատուն տեղ է գրավում:
     Սառույցները հալվում են հյուսիսում,
     և թռչունների չուն
     գնալով անեմաստ է դառնում:

Այլմոլորակայինները խռովել են
     և անիմաստ են համարում կրկնել շփումները:
     Քաղաքակրթության ավելցուկը
     մեզ դարձրեց երկկենցաղ
     բոլոր իմաստներով:

Հավատքի նշաձողը զրոյից ցածր է այլևս,
     ու Աստված չտեսնելու է տալիս -
     ա ռ ա յ ժ մ ...
     Մենք կորցրինք Ճանապարհը մեր կամքով,
     իսկ Տերը ու հանգցրել է լապտերը...

Սամվել Սևադա

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
5583 | 0 | 0
Facebook