Loading...

Articles

«Երևանյան ամառ 2017». պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում

15:30, Saturday, 05 August, 2017
«Երևանյան ամառ 2017». պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում
     «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարան–մասնավոր հատված համագործակցությամբ մայրաքաղաքի Կենդանաբանական այգու հանրային տարածքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը։ Առավոտյան ժամը 10-15: 00-ն այգու այցելուները պաղպաղակ կվայելեն խորհրդանշական` 50 դրամ արժողությամբ` խաղ-մրցույթների և իհարկե, ուրախ երաժշտության հնչյունների ներքո, իսկ միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո: Միջոցառման սառնանուշ աջակից «Աշտարակ կաթ» ընկերությունը պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի այգու հարավկովկասյան գորշ արջերի խնամքին։
     Կենդանաբանականի հանրային տարածքում այցելուներին է սպասում էկոտաղավարը, որտեղ դպրոցահասակ երեխաները կամավորների հետ տեղում թափոններից պատրաստում են պաղպաղակի մանրակերտ, իսկ այցելուները հնարավորություն ունեն հետևելու աշխատանքի ընթացքին։ Օրը հատկապես փոքրիկների համար հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են այգու հարավկովկասյան արջուկները վայելում մրգերով ու բանջարեղենով պատրաստված հատուկ արջային պաղպաղակը: Կենդանաբանական այգու այցելուները նշել են, որ իսկապես տոնը ստացված է և իրենց գոհունակությունն են հայտնել նախաձեռնողներին` օրվա խորհրդով անցկացվող զվարճալի ու յուրատիպ միջոցառումների առիթով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2676 | 0 | 0
Facebook