Loading...

Articles

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՍԱԿ

18:09, Tuesday, 01 August, 2017
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՍԱԿ

Հրաչյա Աճառյանի հայերեն արմատական բառարանում հստակ տրվածա ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊՍԱԿ բառերի իմաստալի բացատրությունը.
     «ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ - այսինքն կնոջ մարդը կամ մարդու կինը, որից՝ ամուսնանալ կարգվիլ բառը: Բնիկ հայ բառ է, որ կազմված է. ամ՝ «համ, կից, միասին» ­+ ուս «հնխ uk՛ - վարժվիլ, սովորիլ + ին» մասնիկով: Ամուսին նշանակում է բուն «միասին կամ հետը վարժված, մեծացած»:
     ՊՍԱԿ - թագ, գլխի վրա դրված զարդ, հարսի ու փեսի գլուխը դրված մանյակը, ամուսնության խորհուրդը կամ օրհնությունը, որից էլ՝ պսակել, պսակահաս, պսակավոր, նորապսակ, կրկնապսակ, պսակատես և այլ բառերը:

Այսպիսով, ՊՍԱԿՎԵԼ ու ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ասածը ընդամենը թղթի կտորներ չեն, այլ կոմնկրետ՝ ԽՈՐՀՈՒՐԴԱ:
     Ամուսնություն ու ՊՍԱԿ բառերը այդպիսով իրանցից ներկայացնում են տղամարդու ու կնոջ ՄԻՈՒԹՅԱՆ խորհուրդը, մի հասկացություն, որը կամաց - կամաց սկսումա ներկայիս բառապաշարում դեգրադացվել ու հասկացվել այլասերված իմաստներով: Կնոջ ու տղամարդու մի տանիքի տակ նորմալ ու բնականոն համակեցությանը այսուհետ միախառնվում են համասեռամոլական ըսենց կոչված ՝՝զույգերի՝՝ համակեցությունը: Էդ պատճառով էլ համասեռամոլությունը որպես թույլատրելի ու նորմալ ընդունող լիբերալները մերժում են տրադիցիոն հասարակություններին հատուկ կրոնական էն դրույթները, որոնք վերաբերում են սեռական ու սեռային հարաբերությունները կարգավորող բարոյական նորմերին: Տրադիցիոն հասարակությունները, որոնք հիմնված են կրոնական բարոյախոսության վրա, մերժում են համասեռամոլությունը ու դրա տարատեսակ այլասերված դրսևորումները:

Խուսափել ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ու ՊՍԱԿ բառերը գործածելուց, նշանակումա՝ մերժել ԸՆՏԱՆԻՔԻ իդեան, քանի որ ԸՆՏԱՆԻՔԸ էդ հենց ամուսնության ու պսակի հետևանքնա: Ամուսնական միություն կազմում են ամուսնանալով՝ պսակվելով, որը իրականում ոչ թե մենակ իրավաբանական - թղթային նեղ, այլ գլխավորապես՝ արարչական հասկացությունա, քանի որ միության նպատակը սերունդ տալնա՝ նոր մարդ ստեղծելնա: Ամուսնությունը ու պսակը այդպիսով, ընկալվումա որպես ԸՆՏԱՆԻՔ, որպես ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ իմաստով:
     Այդպիսով, ԸՆՏԱՆԻՔԸ տղամարդու ու կնոջ հոգեբանական բարդ ու բազմակողմանի սեռային հարաբերությունների հետևանք ու միաժամանակ արդյունքա: Ով մերժումա էդ հարաբերությունները որպես միակ ընդունելի հարաբերություններ միություն՝ ԸՆՏԱՆԻՔ կազմելու իմաստով, ուրեմն փոխարենը ընդունումա այլասերվածությունները:

Ըստեղից պարզա, թե ի՛նչ ֆունկցիա են կատարում լիբերալները, որոնք կրոնական անհեթեթությունների քննադատության հետ մեկտեղ դեն են շպրտում ու մերժում նույն կրոնի մեջ առկա բազում բարոյական օգտակար հասկացություններ, որոնք կազմում են քաղաքակրթության բարոյական գոյության հիմքը:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     01.08.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8300 | 0 | 0
Facebook