Loading...

Articles

Այցելություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ

23:45, Wednesday, 26 July, 2017
Այցելություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ
    
    

Խորհրդարանական 4 քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակում զարթոնքցիները այս անգամ այցելեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, որտեղ անմիջական հանդիպում-զրույց ունեցան կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր և «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ:

Պարոն Էնֆիաջյանը ծանոթացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցին, ներկայացրեց կուսակցության ծրագիրը, զարգացման տեսլականները, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից կատարված աշխատանքները, անդրադարձավ երկրում առկա հիմնախնդիրներին և խոսեց դրանց լուծումները գտնելու ուղիների մասին:

ԱԺ պատգամավորը պատրաստակամություն հայտնեց զարթոնքցիների կողմից բարձրաձայնվող և հստակ ուսումնասիրված հանրային խնդիր լինելու դեպքում միասին քննարկել և ներկայացնել ԱԺ-ում:

Այնուհետ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց զարթոնքցիներին հուզող բոլոր հարցերին:


     Zartonk Center for Civic Education

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4436 | 0 | 0
Facebook