Loading...

Articles

Մարտունու տարածաշրջանում հինգ ամիս է, ինչ դադարեցվել է նոտարի ծառայությունները: Ինչու՞

17:15, Tuesday, 25 July, 2017
Մարտունու տարածաշրջանում հինգ ամիս է, ինչ դադարեցվել է նոտարի ծառայությունները: Ինչու՞
     Մարտունու տարածաշրջանում շուրջ հինգ ամիս է, ինչ դադարեցվել է նոտարական գրասենյակի աշխատանքները: Մարտունու տարածաշրջանի Երանոս կամ Մադինա գյուղերից նոտարի ծառայություններից օգտվելու համար ստիպված հասնում են Վարդենիս քաղաքը: Պատկերացնել է պետք, թե ինչ դժվարությունների են հանդիպում հասարակ քաղաքացիները, երբ տրանսպորտի հարց է առաջանում, իսկ նրանք միջոցներ չունեն:
     Նախկին նոտար Ս.Մելքոնյանին դեռևս փետրվար ամսին վաստակած հանգստի ուղարկելուց առաջ, պետք էր մտածել նորին նշանակելու մասին:
     Հետաքրքիր է, միթե՞ այքան ժամանակահատվածում Հայաստանում չի գտնվում մեկն, ով կկարողանա փոխարինել թոշակի անցած նոտարին և քանի՞ ամիս է հարկավոր նոտարի գործունեությունը սկսելու համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
15161 | 0 | 0
Facebook