Loading...

Articles

Բացօթյա համերգային երեկո Աբովյանում ՝Վարդավառի տոնի կապակցությամբ

15:48, Monday, 24 July, 2017
Բացօթյա համերգային երեկո Աբովյանում ՝Վարդավառի տոնի կապակցությամբ

Նախօրեին ինչպես ողջ Հանրապետությունում, այնպես էլ Աբովյանում մեծ իրարանցում էր Վարդավառի տոնի կապակցությամբ:
     Համաքաղաքացիներին իր նվերն էր մատուցել նաև Աբովյանի համայնքապետարանը` ամփոփելով հետաքրքիր ու զվարճալի օրը երեկոյան կազմակերպված համերգային միջոցառմամբ: Վերջինս անցկացվեց Աբովյանի շախմատի դպրոցի մերձակա պուրակում` գրավելով ինչպես անցորդների, այնպես էլ ուրախանալու տրամադրությամբ համերգին միացած աբովյանցիների ուշադրությունը:
     Համերգային երեկոն աչքի ընկավ ինչպես անհատ ստեղծագործողների հեղինակային աշխատանքների, այնպես էլ ունկնդիրների համար արդեն վաղուց սիրված երգերի կատարումներով: Մասնակիցները ձայնակցում էին երգիչներին, ինչպես նաև անմիջականորեն հանդես գալիս ազգային-հայրենասիրական պարային համարներով:
     Երեկոն կարելի է լիովին կայացած համարել` առաջիկա առիթի դեպքում կրկնելու ցանկությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3132 | 0 | 0
Facebook