Loading...

Articles

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

23:03, Sunday, 23 July, 2017
ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ


     ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ՍԻՐՈՒՄ ԵՆՔ...__
    
     _________________

Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15 1904 – հուլիսի 21 1948), աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։
     Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆ։ 1922 թ. ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահաևդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին և դուրս մնալով ամերիկահայության ուշադրությունից նաև ՀԲԸՄ 1948 Գորկին ինքնասպան է լինում։
     Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի։

«Այգիներ Սոչիում», 1938, նկարաշարի նախնական անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»
     «Ջրվեժ», 1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն
     «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», 1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
     «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», 1944, Սիեթլ քաղաքի թանգարան
     «Հոգեվարք», 1947, ժամանակակից արվեստների թանգարան, Նյու Յորք
     «Արորը և երգը», 1947
     «Նկարիչն ու իր մայրը» 1926-1932, Վիտնեյ ամերիկյան արվեստի թանգարան Նյու Յորք
     «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում», 1944
     «Հանգիստ գիշեր», 1945
     «Արորը և երգը» (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար), 1944-1947
     «Հոգևարք», 1947 «Ժամանակակից արվեստների թանգարան», Նյու Յորք
     Արշիլ Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է։ Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին։ 2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը։

Արշիլ Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստների թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում։

Անհատական ցուցահանդեսներ

1934 Մելոն պատկերասրահ, Ֆիլադելֆիա
     1939 Բոյեր պատկերասրահ, Նյու Յորք'
     1945 Լևի պատկերասրահ
     1941 Սան Ֆրանցիսկոյի արվեստների թանգարան
     1963 Ամերիկյան գրաֆիկայի ցուցահանդես, Երևան

Մեջբերումներ Արշիլ Գորկուց

«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված» ։
     «Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…
     «Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով։ Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…» ։

վիկիպեդիա

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6849 | 0 | 0
Facebook