Loading...

Articles

Մահացել է Րաֆֆի Ստեփան Ինճեյանը

22:08, Sunday, 23 July, 2017
Մահացել է Րաֆֆի Ստեփան Ինճեյանը

Խոր վշտով տեղեկացանք նվիրյալ հայորդի՝ Րաֆֆի Ստեփան Ինճեյանի վաղաժամ մահվան մասին, որը տեղի ունեցավ հուլիսի 21-ին, 63 տարեկանում, Ֆրանսիայում:
     Հանուն տարագիր հայության ազատագրման Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-յի ծնունդով և նախաձեռնած պայքարով Սփյուռքի տարբեր գաղթօջախների զիրար անծանոթ հայորդիներ, առանց նախապես մշակված ծրագրի կազմակերպվեցին և աշխարհի տարբեր ծայրերում, հիմնեցին Ժողովրդային Շարժումներ: Այդ նվիրյալ երիտասարդների փաղանգին է պատկանում նաև Րաֆֆի Ստեփան Ինճեյանն, ում համար անարդարությունը անընդունելի էր, իսկ Հայրենիքը սրբություն: Րաֆֆիի ազատատենչ ոգին ու լուսանկարչական արվեստը, նրան միացրին Ֆրանսիայի Հայ Ազգային Շարժման (MNA) և նրա պաշտոնաթերթ՝ «Հայ Պայքարին»:
     Հանուն իր ժողովրդի արդար դատի Րաֆֆին որոշ ժամանակ նաև բանտարկվեց Ֆրանսիայում, սակայն դա ոչնչով չթուլացրեց, այլ ընդհակառահը՝ ամրապնդեց նրա հավտքը իր ընտրած ուղղու և պայքարի հանդեպ: Նույն այդ հավատքի և մեծ հայրենասիրության շնորհիվ, 1980-ականներին, նա հասավ մինչև ԱՍԱԼԱ-յի բանակավայր, իսկ ավելի ուշ Արցախ:
     Այսօր, դժբախտաբար, լքել է մեզ սիրելի Րաֆֆի Ստեփան Ինճեյանը, մեծ ցավ պատճառելով բոլորիս:
     Այս տխուր առիթով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի ծնողներին, այրուն՝ տկն. Քրիստինեին, որդիներին՝ Տիգրանին և Վանիկին, մոտ ու հեռու հարազատներին և պայքարի բոլոր ընկերներին:

Հայկական Ժողովրդական Շարժում
     Կենտրոնական խորհուրդ
     Աթենք, 23 հուլիսի 2017


    


    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3693 | 0 | 0
Facebook