Loading...

Articles

Սերգեյ Կյուրեղյան

15:55, Monday, 17 July, 2017
Սերգեյ Կյուրեղյան


    
     Սասնա ծուռ Սերգեյ Կյուրեղյանի հեղինակած պոեմի երկրորդ մասը

ՀՈԳՈՒ ԱՍՊԵՏԻՆ

Օրվա նույն ժամին, ժամվա նույն պահին
     Աղոթք էր անում և հա՛յ պատանին:
     Չէ՛ր խնդրում տղան Աստծուց փրկություն,
     Չէր հայցում ներում, ոչ էլ օգնություն:

Ամենօրյա հա՞ց. նա չէ՛ր էլ ուզում,
     Փորձությունների՞ց. նա չէ՛ր խուսափում:
     Հպարտ կեցվածքով, խիզախ հայացքով
     Ծնկաչոք եկած Աստված էր կանչում.

-Տե՜ր իմ, սրտումս դեռ կա գթություն,
     Ես գիտեմ ներել նույնիսկ թշնամուն:
     Բայց որքան էլ որ սիրտն իմ քրիստոնյա...
     Դավաճան հային երբեք չի՛ գթա:

Աստվա՜ծ իմ, սիրտս դեռ գիտի սիրել,
     Անձն իր զոհելով, ուրիշին փրկել:
     Սիրտն իմ այդ կռվում՝ չարի և բարու,
     Կյանքն իր կզոհի, թե դա պահանջվի:
     Թե ստիպված լինի՝ նա պիտի սպանի,
     Բայց սրբությունն իր՝ շանը չզիջի:

Աստվա՜ծ իմ, տուր ինձ, տուր ինձ պատասխան,
     Մի՞թե սպանել հանուն սրբության,
     Հանուն իմ ազգի հոգու փրկության,
     Համարում ես դու խախտել պատվիրա՞ն...
     Մի՞թե հովիվը իր արդար հոտի,
     Կամ գառնուկները զինված ու արի,
     Թե ջնջեն պղծող ոհմակը չարի,
     Խախտած կլինեն օրենքը բարի:

Աստված, թե ներսս չարիք է մտել,
     Խնդրում եմ ներես, չեմ ուզում հանել:
     Եվ եթե անգամ դժոխք ինձ սպառնա,
     Սուրս իմ ձեռքին չպիտի դողա:

Ու եթե նույնիսկ, կամքով քո հանկարծ
     Հոգիս դժոխքում միշտ լինի փակված,
     Մեկ է կսիրեմ քեզ ամբողջ ուժով,
     Սրտով ու հոգով, և ողջ իմ մտքով:

Մեծ տեսարան էր տաճարում Տիրոջ,
     Խորհում էին լուռ մեծերը հայոց:
     Մարտիրոսներն ու Սրբերը բոլոր,
     Որդին ու հայրը՝ Աստված զորավոր

Տեսարանում այդ մեծ ու հուզական,
     Սրտերի զարկ էր լսվում միաձայն,
     Հոգիների վեհ՝ սրտե՛ր դուք արդար,
     Բաբախե՛ք ահա տղան է կանգնած:

Ապստամբության դուրս գալուց առաջ
     Մի վերջին անգամ տղան շշնջաց.
     -Շնորհակալ եմ Տե՜ր մեր երկնավոր,
     Որ զգում եմ Սերդ ինձ ուժ հաղորդող
     Շունչդ հավերժ ու միշտ հոգատար,
     Հոգիդ կատարյալ ու անչափ արդար:
     Եվ պահին անգամ տառապանքներիս
     Զգացել եմ միշտ ես քեզ իմ կողքին:
     Տառապա՞նք, չէ, տառապանք չէ, Տեր,
     Այլ երջանկություն,
     Դրանք փոխելու չունե՛մ ցանկություն:

Ամեն հայացքներ ուղղված են նրան:
     Կռվի է գնում խրոխտ հայ տղան:
     Խաչակնքվելով մի վերջին անգամ
     Սլացավ դեպ մահ ու դեպ հաղթանակ:
     Արդար է գործդ հպարտ հայորդի:
     Մեկ փրկված հոգին ողջ աշխարհ արժի:
     Ու համոզված եմ, ինչ էլ որ լինի,
     Աստված քո կռվում քե՛զ հետ կլինի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5012 | 0 | 0
Facebook