Սևակը մի խոսք ունի, երբեմն կարելի է առաջնորդվել դրանով: " Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց Հայրենիքը մեր մեջ չսպանվեց "
Շրջելով Ֆեյսբուքում հաճախ կարելի է նկատել տարբեր իրադարձությունների, հավաքների, երթերի և այլն: Այսօր՝ Հուլիսի 17ին, ժամը 20: 00 Ազատության հրապարակից տեղի կունենա ԻՆՔՆԱԲՈՒԽ հավաք-երթ «Սասնա Ծռերի» առաջին տարեդարձի առիթով: Հիշեցնենք, որ 2016 թվականի Հուլիսի 17-ի առավոտյան զինված խումբը Երևանում գրավել է ՊՊԾ Գունդը, իրականացվել է «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից Էրեբունու ոստիկանության գումարտակի գրավումով Զինված հարձակումից հետո ոստիկանությունը գրոհով փորձում է հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 հոգի ստանում է հրազենային վնասվածք, իսկ ստացած վիրավորումից մահանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը[17]: «Սասնա ծռեր» խմբից վիրավորվում է Թաթուլ Թամրազյանը։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորվում են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Հուլիսի 29-ին Ազատության Հրապարակից մեկնակրեց երթ դեպի խորենացի փողոց, սակայն երթը հասնելով Նար-Դոսի փողոց թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ որտեղ մնալով կես ժամ ոստիկանությունը հորդորեց նրան հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգույացրեցին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձիք հարձակվեցին ցուցարաների վրա մահակնորով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարվեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16 ամյա տղայի աչքը հեռացրել են։ Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման թիրախը սկզբում լրագրողներն էին։ Ծեծի ենթարկվեցին Ազատություն Ռադիոկայանի և մի շարք լրատամիջոցների աշխատակիցներ: Հավաք-երթին, որը անցկացվում է Սասնա Ծռերի ապստամբության առաջին տարեդարձի առիթով: Մենք վաղ թե ուշ կկարողանանք ստեղծել մեր Երազած ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ Հայաստանը: |