Loading...

Articles

Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…

22:22, Thursday, 13 July, 2017
Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…
     Բնականաբար հնդկական սերիալներ չեմ նայում…Հազվադեպ, բայց ստիպված ինչ-որ կտոր սպրդնում է և միշտ մի հարց է հետաքրքրում. ովքե՞ր են այդ «արվեստի ստեղծագործությունները» կրկնօրինակում: Կամ ավելի ճիշտ փորձում կրկնօրինակել՝ մեկ նվաղած ձայնով, մեկ անհասկանալի ծվծվոցներով, տարօրինակ ձայներով ու անհասկանալի հնչերանգներով:
     Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…
     Հետաքրքիր է, այդ կրկնօրինակողները կրթություն ստացե՞լ են, թե մանկապարտեզի կամ տարրական դասարանների հանդեսի մակարդակը հերիք է…
     Շատ կուզենայի տեսնել այդ կրկնօրինակողների և իրենց ռեժիսորների դեմքը այդ «տաղանդաշատ գործերի» արարման պահին: Հետաքրքիր է շատ…
     Ֆիլմերի կրկնօրինակումը ևս կարևոր խնդիր է, արվեստ և բնականաբար լուրջ մոտեցում է պահանջում: Հիշենք մեր «Հայֆիլմի» երբեմնի բարձրակարգ կրկնօրինակումները, որոնք նույնիսկ գերազանցում էին բնօրինակներին…
    
     Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
15332 | 1 | 0
Facebook