Արագ ընթերցման ունակությունը՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերվում ինչպես ուղղակի շատ կարդալու, այնպես ել կարդալու հատուկ տեխնիկայի միջոցով։ Ընթերցման արագությունը կախված է նաև տեքստի բնույթից. օրինակ, գիտական տեքստը հնարավոր չէ կարդալ նույնքան արագ, որքան գեղարվեստական ստեղծագործությունը։
Արագ կարդալու միջոցներ.
Միանգամից (առանց աչքերը շարժելու) ՝ տողի ավելի քան մեկ բառի ընկալում (կապված է տեսողական դաշտի ընդլայնման հետ)
Տեսողական դաշտի ընդլայնում (վարժություններ, որոնք նպաստում են տեսողական դաշտի անկյան մեծացմանը)
Ընթերցում առանց տեքստը ներքուստ արտասանելու (վերջինս բավականին ժամանակ է խլում, այնինչ կարդալու համար բավական է տեքստի տեսողական ընկալումը (առանց տեսածը ներքուստ կրկնելու)
Մակերեսային ընթերցում (կապված է կոնսպեկտավորման հետ)
Ֆոտոընթերցում (տեքստի հատվածները (օր. պարբերությունները) ընկալվում են որպես ամբողջական պատկեր)
Հայտնի արագ ընթերցողները.
Օնորե դը Բալզակ
Թոմաս Էդիսոն
Մաքսիմ Գորկի
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3_%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A5%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B4