Loading...

Articles

Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ կհիմնի

17:30, Thursday, 22 June, 2017
Հնդկաստանի կառավարությունը Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային լաբորատորիաներ կհիմնի

Հնդկաստանի Հանրապետության աջակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի 50 դպրոցում համակարգչային լաբորատորիաներ կհիմնվեն։

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն ասել է, որ Վայոց ձորի մարզի կրթական մեծ ծրագրի շրջանակում ստեղծվող լաբորատորիաների բյուջեն՝ 500.000 դոլար, ամբողջությամբ փոխանցել է Հնդկաստանի կառավարությունը։

«Մենք ապահովում ենք զարգացման աջակցությունը Հայաստանին կրթական մեծ ծրագրերի միջոցով և այժմ տեղադրելու ենք համակարգչային լաբորատորիաներ Վայոց ձորի 50 դպրոցում։ Նախկինում մենք նմանատիպ նախաձեռնություն ենք իրականացրել Տավուշի մարզի 72 դպրոցում։ Մենք նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել, ինչպես նաև տրամադրում ենք կրթաթոշակներ հայ ուսանողներին Հնդկաստանում սովորելու համար», - ասաց Սանգվանը։


    

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը կազմակերպում է նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև տարին մեկ անգամ ցուցադրում է բոլիվուդյան ֆիլմեր։ Դեսպանի խոսքով՝ հայկական երեք ալիքներով ցուցադրվող հնդկական սերիալները, որոնք թարգմանված են հայերեն՝ ցույց են տալիս, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև մեծ մշակութային կապ կա։

«Երևանի պետական համալսարանում մենք ստեղծել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակի բացառիկ կենտրոն», - նշեց Յոգեշվար Սանգվանը և հավելեց, որ միջազգային ասպարեզում Հայաստանն ու Հնդկաստանը շատ սերտ համագործակցում են։ Նրա խոսքով՝ Հայաստանը տասն անգամ միակողմանի աջակցել է Հնդկաստանին միջազգային ասպարեզում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4414 | 0 | 0
Facebook