ՍՐՏԱԽՈՐՈՎԸ /պատմվածք/
- Էդ ի՞նչ բանի ես: Ամուսինը շրջվեց ձայնի կողմը: - Շարունակիր, թե՞ պրծար: Բենոն հապճեպով ծածկեց ամոթույքը: - Բաց արա, - կինն առաջացավ, - ձեռքդ մի կողմ տար, տեսնեմ: - Սիրան, անհարմար է, դուրս արի: Կինը բռնկվեց. - Հլա ես ամաչե՞մ, խուժանի մեկը: Ի՞նչ էիր անում: - Սրբիչը տուր: - Այդպես էլ մնա, թող հեռուստատեսությունից գան նկարեն, անամոթ: Բենոն փորձեց հասնել կախիչին: Նեղլիկ լոգարանում շարժվելու հնար գրեթե չկար: - Կեղտոտ ձեռքերովդ հանկարծ ինձ չդիպչես: - Գնա, - Բենոն ջանում էր չգրգռել, - թող հագնվեմ: - Գնալը հետո կտեսնես: Ջուրն ինչո՞ւ ես բացել, իբր, լողանո՞ւմ ես: Ամուսինը ձեռքը երկարելով` անջատեց ցնցուղը: - Շատ է տաք, մտնել չի լինում: - Դեմքիդ գույնն էլ ջրից է, հա՞: Հայելու մեջ քեզ տեսե՞լ ես: Բենոն ձայն չհանեց. առանց նայելու գիտեր` մաշկն ամբողջ, այտերը` առանձնակի, շառագունել են, կաս-կարմիր կտրել: - Զզվելի, մտքով ո՞ւմ հետ էիր: Սպասիր լույսը բացվի՞, պատմելու եմ թաղին: - Սիրան, թվացել է... - Հինգ րոպե դուռը պահած քեզ եմ հետևում, հեչ` վերացել, անտերդ էիր գրտնակում, հիմա ասեմ` թվացե՞լ է: - Քեզ ո՞վ էր խնդրել բացեիր, ինչո՞ւ մտար, - դիմադարձեց, հետո զգաց` սխալ է թույլ տալիս: Տխմար, - մտքում շարունակեց` այս անգամ իր հասցեին, - փոխանակ ստուգես` լավ փակեցիր, նրան ես մեղադրում: Դե գնա տակից դուրս արի: - Չբացեի, հա՞, որձատ շուն: Հիմա եմ հասկանում` ինչու ես գիշերները կինո նայում: Ինձ ուղարկում է քնելու, ինքն աչքերը պլշում էկրանին: Տո, դու ի՞նչ տղամարդ ես, նրանք այնտեղ սեր են անում, իսկ...- Սիրանը հեծկլտոցով դուրս նետվեց: Շրխկոցով գոցված դուռը մասամբ ի բաց հանեց կնոջ սրտնեղանքի չափը: Բենոն նստեց լոգատաշտին: Ծնկներում ուժ չկար: Հուզմուն քից, շոգից, նաև սպասվելիքի երկյուղից ու ամոթից սիրտը թալկել, արյուն գրեթե չէր մղում: Մթագնել էր և միտքը: Այնքան էր հասկանում, որ պիտի լոգարանից դուրս գա կամ, գոնե, բաց պահի դուռը: Մի կերպ ցամքոցով չորացավ, հագավ ներքնաշորերն ու, հասնելով հյուրասենյակի բազմոցին, փլվեց վրան: Հեռուստացույցը միացած էր մնում, անջատեց, հանգցրեց նաև լույսը: Այդպես մնաց, երևի, կես ժամ: Դարձյալ կմնար, եթե հեռախոսը չզնգար: Ընդոստ ելավ տեղից, փութաց միջանցք: Մինչ կհասներ, կինը վերցրեց լսափողը: Կքաշեմ-կպոկեմ լարը, չի հասցնի պատմել, - վճռեց Բենոն: - Սխալ համար եք հավաքել, - կնոջ ձայնի խիստ քաղաքավա րական երանգը ամուսնուն հուսավորեց. գուցե կարողանա հաշտվել: - Սիրան, ներիր: Կինը պատասխանի չարժանացնելով` մտավ ննջարան: Բենոն գնաց ետևից. - Սիր... - Անունս չտաս: - Էլ չի լինի: - Կուզես` տարին-տասներկու ամիս անտերդ բռնած ման արի: - Հարկ չկա կոպտելու: - Նրբազգացիս տես... - Ես քեզ առաջվա պես սիրում եմ: - Ինձ ե՞ս ապուշի տեղ դրել: - Ամենևին: - Վերջին անգամ ե՞րբ ենք իրար հետ անկողնում եղել: - ... - Աչքերիս մեջ նայիր: - Չեմ հիշում: - Ես էլ եմ մոռացել: - Դա չէ գլխավորը: - Բա ո՞րն է կարևոր` ***** ֆիլմերն ու քո էդ մունդառ արա՞րքը: - Դրանում դու ևս մեղավոր ես: - Այսի՞նքն: Բենոն լռեց. դժվարանում էր բացատրել: - Ի՞նչ ես բերանդ ջուր առել: Եթե բացվել ես, մինչև վերջ գնա: - Բան էր, լեզվիցս թռցրի` ուշադրություն մի դարձրու: - Արդեն ասել ես, էլ ուշ է: - Հոգնել եմ: - Ինձնի՞ց: - Կյանքի միօրինակությունից: - Էդ էլ փոփոխությո՞ւնն էր: Չլինի՞ նաև դավաճանում ես: - Ինքդ քո ասածին հավատացի՞ր: - Քեզնից ամեն բան սպասելի է: Եթե այդպես է, ինչո՞ւ չես բաժանվում: Ավելի հետաքրքիր մեկին գտնեիր: - Ես ուրիշի կարիք չունեմ: Իմ կինը դու ես: - Էի: - Եվ` ես: - Այսքանից հետո՞: - Ի՞նչ է եղել, որ... - Հեչ: - Մոռացիր, պրծնի գնա: - Մոռանա՞մ: Բենո տղա, առաջինը գործատեղդ եմ գնալու: Պատմելու եմ դասախոսներին, ուսանողներիդ բերանն եմ գցելու: Գիտության թեկնածուիս տես... Բենիամին Մեխակիչ... - Կխայտառակվենք: - Այդ մասին նախօրոք մտածեիր: - Դու էլ հետը: - Ոչինչ: Բա` չէ, լռեմ, կուլ տամ: - Եթե ուզում ես, կհեռանամ տնից, եղած-չեղածը կթողնեմ քեզ, միայն թե` մարդու բան չասես, թող մեր մեջ մնա: - Էլ պրծավ... Բարեկամներիդ ասելու եմ, որ քո պատճառով երեխա չենք ունենում, որովհետև... անկարող ես, ամուլ: Հերիք է` ինչքան լռեցի: Եկել, մեծահոգությունից է խոսում: «Ինձ հետ հետաքրքիր չէ»: Մեռնեմ քո հետաքրքրական հոգուն... Ելնելն ու իջնելը մեկ է լինում: Իբր, գո՞րծ արեց, խռմփոցն էլ կապում է... Եղավ քանի՞ տարի: - Այդ ինչե՞ր ես դուրս տալիս, - Բենոյի ներսում փոթորիկ էր: - Ինչ լսեցիր: - Հավատալս չի գալիս: Դո՞ւ ես: - Իհարկե ես եմ: Վիրավորվեցի՞ր: Թե՞ ճշմարտությունը չեմ ասում; Կուզե՞ս ստուգենք, - կինը ետ տարավ վերմակը: - Մոտեցիր: - Տրամադրություն չունեմ: - Քեզ թվում է` ես ունե՞մ: Ել վրաս: - Փողոցային կնոջ պես ես քեզ պահում: - Ախ, դրանց էլ գիտես: Մի սրան նայիր... Թե չէ` դու պակասն ես: - Ի՞նչ է ուզածդ: - Ուզում եմ հետաքրքիր դարձնել կյանքդ: - Վերջացրու: - Սա միայն սկիզբն է: Եթե մութ է, վառիր գրասեղանի լուսամփոփը: Գրավիչ լինելու համար, ինչ ես կարծում, չփոխե՞նք լամպը: Դարակում կարմիրը կա: Հասարակաց տների գույնն է` կրքահարույց... - Սուս, ի սեր Աստծո... - Նրա անունը գոնե դու մի տուր: - Քեզ համար եմ ասում: - Թե Աստված լիներ, փափագ ունեի` մի զավակ կտար, - առպահ անկեղծ տրտնջաց, հետո իսկույնևեթ խոհը քշեց անգիտակցականի ոլորտը: - Սպասիր` ուրիշ բան մտածեցի. տեղափոխվենք մեծ սենյակ: Եթե ոչ մի ալիքով էրոտիկ ֆիլմ չլինի, հոգեպահուստ պոռնո կասետ կունենաս, հը՞... Ձայնը շատ չենք բարձրացնի, որպեսզի չշեղվենք: - Ինձ ե՞ս ձեռ առնում: - Չէ` ինչո՞ւ: Ամենահարմարը գորգին է: Հլա պատկերացրու. դու ներքևից, ես` քո վրա: Վա՞տ միտք է: - Լիրբ, քեզ այդ գիտելիքները որտեղի՞ց: - Սկսենք, և կհամոզվես, որ միայն տեսականին չեմ տիրապետում: Աշխարհը ոչ քեզնով էր սկսվել, ոչ էլ քեզնով կպրծնի: - Անզգամ: - Շարունակիր: Ավելի կոպիտ: Վիրավորիր, որքան կամենում ես: Ոտքի տակ առ: Դա ինձ, հավատա, հաճույք է պատճառում: Ափսոս, մտրակ չունենք, ձաղկեիր, - նա աթոռի թիկնակին դրած տաբատից քաշեց-հանեց գոտին: - Սրանով էլ կարելի է, պահիր: - Խելքդ թռցրի՞ր: - Դեռ ոչ: Բայց... ուզում եմ, որպեսզի հեշտանքից մոռանամ մարմնի, հոգու ցավ և... տրվեմ, տրվեմ: Ափսոս սակայն, դա քեզ հետ հնարավոր չէ, որովհետև դու պակասավոր ես: Պակասավոր ես: - Սսկվիր: Էլ չասես: Կարող եմ ափերից դուրս գալ, ինձ չտիրապետել: - Դո՞ւ: - Հա, ես: - Քո մեջ ո՞ւր է որձություն, - Սիրանն անսպասելի կտրվելով բարձից` թեքվեց և, ձեռքը երկարելով, բռնեց ամուսնու ամորձիները: Բենոն բնազդով ընկրկեց, բայց ոչ զգալի. կինը ցավ պատճառելու մտադրություն չուներ: Նույն պահին առնակն ուղղվեց, պնդացավ, և նրան տիրեց վայրկյան առաջ կնոջը տակն առնել- ճզմելու ցանկությունը: Քրտինքն առու-առու հոսում էր, բարձը փախել էր մի կողմ, վերմակն ընկել հատակին, վիհից խուսափելու համար ոտ ու ձեռով Բենոյից բռնված Սիրանն ամեն զարկից ցնցվում էր, հենարան փնտրում, և խորխորատը չընկմվելու միակ հույսը ամուսինն էր, որ մղվում, մղվում էր առաջ, թաղվել-սուզվել էր կամենում կնոջ խառնարանում, խորանալ ջեռոցի խորքերում, հասնել սրտագդալին, ուրկից եկող և կոնքամիջում եփ եկող արյան տրոփը առնուց փոխանցվելով` քլունգվում էր կենակցի քունքերում: Ապա խփոցը դարձավ խլիրտ, և վայրկյան անց արտավիժած ցփոնը ներսից օծեց Սիրանին: Սերմնոցը սրսփաց, բացվեց` պտղավորվելու համար զավակատուն առնելով ամենակայտառ սաղմնյակին, իսկ մնացյալը Բենոյինով հանդերձ վանեց դուրս: Առժամանակ անց նինջը թոթափելով` ամուսինը ելավ անկողնուց: - Էլի մնայիր, - գորովով նկատեց կինը: - Գնամ բաղնիք` մաքրվեմ: - Տես` հա, դուռը բաց չթողնես, էս անգամ չեմ ների: Հումորը չընկալվեց. կինը տեսավ վայրկենապես կարմրի փոխված դեմքը, որ պատասխանի փնտրտուքի մեջ էր: - ... - Շուտ կգաս, առնակավորս, - հասկանալով վրիպումը` կողակցին չընկճելու համար վերջին պահին հավելեց Սիրանը: Բենոն լողացավ, դուրս եկավ պատշգամբ: Ծխախոտ չէր վերցրել, բայց ալարեց ետ գնալ: Ընդարմության մեջ կանգնել, հայացքը հառել էր խավարին: Մեղմիվ սոսափում էին ծառերը: Հատուկենտ պատուհաններում լույս կար: Հարկերից մեկում երեխա էր լալիս: Շրջվեց, աչքն առավ մարզվելու համար պատշգամբով անցնող հեծանից կախ պարանօղերին: Անկյունում աթոռակն էր, վրան` ցանցատաշտում արդուկի սպասող ճերմակեղենը: Տարավ մի կողմ, նստարանը փոխադրեց մարզօղակների տակ, ելավ, թոկերից մեկը պտտեց պարանոցի շուրջը, մի կերպ ծայրն անցկացնելով միջով` ագուցեց, այնուհետ թափով մի կողմ հրեց հենարանը: Սիրանը, որ լոգարանում էր, չլսեց աթոռի վայր ընկնելն ու Բենոյի կոկորդից ելնող խռխռոցը, չտեսավ նրա` փրկվելու համար մյուս պարանից բռնված մնալու բնազդական ճիգերը: Մանրակրկիտ լողանալուց, սրբվելուց, վարսերը հարդարելուց հետո, երբ լռությունը դարձավ անհանգստացնող, գնաց հյուրասենյակ, մտավ խոհանոց, ուղղվեց պատշգամբ... - Բենո, - ճչաց` տեսնելով առաստաղից կախված ամուսնուն, - էս ի՞նչ արիր, սրտախորով: |