Loading...

Articles

ԵՐԲ ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄԱ ՀՀ ԲԱՆԱԿԻՆ

13:27, Wednesday, 21 June, 2017
ԵՐԲ ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄԱ ՀՀ ԲԱՆԱԿԻՆ

Անձնական վիճակագրական տվյալ ունեմ էն մասին, որ հայրենական մեծ պատերազմից հետո խորհրդային ժամանակների երրորդ սերնդի հայերից շատերը բանակում նորմալ շարային ծառայությամբ անցած չեն էղել: Էդ սերնդից նրանց, ումը որ հարցրել եմ խորհրդային բանակում էղելա՝ կապծյոռշիկ, շոֆեռ, պիսր, պովր, խլեբարեզ, կոշկակար, սամավոլշիկ՝ սաղ օրը չաստից փախած ու քաղաքում ռուս քաձերի հետ թրև էկող սեքսի տիտան, հրամանատարի աղջկա ու կնգա հետ քնող անձ, չեչենների հետ չաստը կիսած ձեդավշիկ: Մի խոսքով, բացի իրանց սովորական ծառայողական - զինվորական պարտականությունները կատարող անձանցից, ամեն ինչ էղել են: Միգուցե մեր հայկական բանակում դրսևորվող հարաբերությունների պատճառը գալիսա ընդեղից ու մեր բանակաշինության ՝՝այրերն՝՝ էլ նորմալ ծառայությունով անցած չեն էղել, ոնցոր անցած են էղել մեր պապերը Ստալինյան ժամանակաշրջանում:

Մեր՝ ՀՀ բանակում, զինվորը իրա պարտականությունները կատարումա մեծ տհաճությամբ՝ սկսած հասարակ ավել անելուց: Ու ով ունի սեփական պարտավորությունները կատարելու գիտակցությունը տեղնուտեղը շահագործվումա. հայտնվում են միանգամից ասիչները, որոնք անպատիվ բան են համարում ոչ միայն ավել, այլև ցանկացած աշխատանք անելը, ինչը ևս մտնումա ծառայողական պարտականությունների մեջ: Ասիչները ստեղծում են իրանց կռուգը ու կիսագողական, գողական պանյատներով ստիպում են մնացած մասսային աշխատել իրանց տեղը: Բանակում ուժնա հաղթում ցանկացած ըսենց կոչված ՝՝գողական՝՝ պանյատին, որը մտածա բանակ ու դուրս չի էկել մինչ օրս ու եթե ֆիզիկական տվյալներդ ներեց, որ կարանաս սատկացնես մեկ կամ մի քանի ասիչի, ուրեմն իսկական ազգի հերոս ես:

Եթե մի զինվոր, զորամասա մտնում գողական - քուչիստական պանյատներով, էդ զինվորը արդեն վտանգավոր անձա բանակի ու հետևաբար՝ հասարակության համար, քանի որ իրա կրած ՝՝պանյատը՝՝ մերժումա զինվորական պարտավորությունների կատարումը:

Ամեն պատահած երկոտանու չի՛ կարելի բանակ զորակոչել: Էդ երկոտանին ի սկզբանե տրամադրվածա նրան, որ ինքը չպտի կատարի իրա ծառայողական պարտականությունները: Բանակը՝ զորամասը, էդ պարտավորությունների կատարման տեղա, որդեղ ընգերական հարաբերությունները երբեք հակասության մեջ չեն մտնում զինվորական կանոնադրության դրույթների, օրենքների ու իսկական բարոյականության հետ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     21.06.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6184 | 0 | 0
Facebook