Loading...

Articles

1633 թվականի հունիսի-21 ին Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից

11:47, Wednesday, 21 June, 2017
1633 թվականի հունիսի-21 ին Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից


     1633 թվականի հունիսի 21-ին իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից: Ինկվիզիցիան կաթոլիկ եկեղեցու դատարանն է, որը 12-րդ դարում հիմնել էին պապերը` հերետիկոսներին հալածելու նպատակով:
     Երբ Գալիլեյն ուսումնասիրում էր Վեներա մոլորակը, եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակներն, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի` բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը: Դեռևս Գալիլեյի ծնունդից 20 տարի առաջ նման տեսակետ առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, պաշտոնապես արգելվել էր եկեղեցու կողմից:
     Գալիլեյը ևս հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր տեսակետից: Սակայն նա երբեք չհրաժարվեց իր հայացքներից ու ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Այնուամենայնիվ, 1981 թվականին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը:
    
    
     https://abisoghomyan.files.wordpress.com/2014/06/d7fb210fb00bc210a8e6f2dfdc1ad675.jpg

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2784 | 0 | 0
Facebook