Loading...
Today:  Sunday, 22 October, 2017
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
9.00%

Articles

ՄԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

02:20, Monday, 19 June, 2017
ՄԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
     Մայիսի 15-ն էր, 2007թվական, ու ավագ որդիս առաջին անգամ առանց ինձ ծննդյան օր էր անցկացրել՝ ես իմ մայրիկին էի հիվանդանոցում խնամում: 21-ամյակն էր, առավոտյան ինձ մի նամակ հանձնեց, այն մինչ օրս ինձ հուզում է: Կուզեմ բոլոր մայրերը երջանիկ լինեն երջանիկ տեսնելով իրենց զավակներին: Ահա այդ նամակը, որը գրվել է 10 տարի առաջ:
     «ՄԱՅՐ ԻՄ՝
     Կանցնեն դարեր, հազարամյակներ, բայց կա մի անփոփոխ և անծայրածիր մեկ հասկացողություն, այն վեհ գաղափար է՝ իր մեջ ներառելով ամնակարևորները՝ սեր, հարգանք, սրբություն, խոնարհություն, հպարտություն և մեծահոգություն: Լիակատար չէ կյանքն առանց այս ամենի, իսկ այս ամենը կա մեկում՝ դա ՄԱՅՐՆ Է: Մայր ասելով հասկանում ես այն ամենը՝ ինչը քեզ տանում է դեպի բարին, դեպի լույսը կյանքի, որը տրվել է քեզ Աստծուց: Մայր ՝ թվում է, թե ասացիր Մայր ու դրանով արդեն ամեն ինչ ասացիր, բայց քիչ է, ուզում ես ասել, ասել, ասել, բայց մեկ է, էլի քիչ է: Ուզում ես, որ նա իմանա, թե ինչքան ես սիրում, բայց մեկ է, էլի քիչ է: Անբացատրելի է քո անբավարարվածությունը սեր տալու քո մորը և ստանալու, որովհետև այն չունի ոչ սկիզբ, ոչ վերջ: Մայր և սեր հասկացությունները Աստված մեզ տվել է, որ հասկանանք, թե ինչքան է մեզ սիրում հենց ինքը՝ Հայր Աստվածը: Մայր ասելով դու հասկանում ես շա՜տ, շա՜տ մեծ սեր, որ քեզ է փոխանցվում նրա ամեն մի հպումից, ամեն մի, նույնիսկ խիստ խոսքերից: Մերթ ընդ մերթ դու որոնում ես այդ պարգևը և հասկանալով, սկսում ավելի վախենալ, որովհետև հանկարծ քո մեջ և կյանքումդ գլուխ է բարձրացնում, , Կորուստ, , բառը, թույլ տալով հասկանալ, թե ինչ մեծ բան է ասված ՝ ՄԱՅՐ:
     Ու այսօր ես եմ ուզում շարունակել որդուս խոսքը, թե ամեն մոր համար ինչ է ասած ԶԱՎԱԿ ունենալն ու նրան երջանիկ տեսնելը:
     Պետությանս իշխանության ներկայացուցիչնե՛ր, ավելի աչալուրջ եղեք և ձեր ստանձնած պաշտոններն ի շահ սերունդների զարգացմանը ուղղեք: Բավ է զոհեր ունենանք, ամեն օր մի տան ճրագ է մարում ու մոր սրտեր սևանում:
     Աստծուց խնդրում եմ մեր որդիների համար պայծառ ու լուսավոր ՀԱՅԱՍՏԱՆ, որ ոչ զոհվեն, ոչ էլ լքեն հայրենիքը:
     ՆՐԱՆՔ ԵՆ ՄԵՐ ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ:
To promote the post

Like
0
Dislike
0
688 | 0 | 0
|
Like and Subscribe
Facebook
ВКонтакте
Spokesperson