Loading...

Articles

«Արտ Ֆեստը»` գործնական կապերի ստեղծման հարթակ

Art Fest
Author:
Art Fest
19:59, Sunday, 18 June, 2017
«Արտ Ֆեստը»` գործնական կապերի ստեղծման հարթակ

«Արտ ֆեստ» փառատոնում երիտասարդ ստեղծագործողները ոչ միայն մրցում են իրենց աշխատանքներով, այլև գործնական կապեր հաստատում:


     Փառատոնի 5-ամյա պատմության մեջ առաջին անգամ մշակութային երկու կազմակերպությունների միջև համագործակցությունն ամրագրվեց փաստաթղթով: Այսօր համագործակցության հուշագիր կնքվեց «Երիտասարդ ստեղծագործողների միության» ու «Հենդմեյդերների համաուկրաինական միության» ("Всеукраинское объединение хендмейдеров") միջև:


     « «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի շրջանակում կնքված հուշագիրն ազդարարում է Հայ-ուկրաինական բարեկամության և մշակութային նոր համագործակցության մեկնարկ՝ երիտասարդ ստեղծագործողների շրջանում։ Երկկողմ գործակցությունը կլինի արդյունավետ, այս օրերին մենք նախագծել ենք մի շարք մշակութային ծրագրեր, որոնք իրականացվելու են ինչպես Հայաստանում և Ուկրաինայում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում՝ ընդգրկելով նոր գործընկերների, որոնց հետ արդեն իսկ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածություն։ Վստահաբար կարող ենք ասել, որ մեր բարեկամությունն ունի ամուր հիմք և փոխշահավետ համագործակցության հեռանկար», - նշում է Երիտասարդ ստեղծագործողների միության և «Արտ Ֆեստ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
    
    

Համագործակցությունը ենթադրում է մշակութային բազմաթիվ նախաձեռնոթյունների համատեղ իրականացում, երկու երկրների միջև մշակութային կապերի ստեղծում ու ամրապնդում և այլն:


     «Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է մեր անկեղծ բարեկամության, փոխօգնության, աջակցության ճանապարհին: Սա մեր առաջընթացն է և առաջ տանող ճանապարհը: Մեր կազմակերպության համար սա առաջին միջազգային հուշագիրն է, որն իր մեջ մեր երկրների միջև բարեկամության այնքան հզոր և կարևոր խորհուրդ է կրում», - հավելում է «Հենդմեյդերների համաուկրաինական միության» նախագահ Եկատերինա Պիլկինան:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4506 | 0 | 0
Facebook