Loading...

Articles

Ֆուտբոլային հանդիպումները կարող են 60 րոպե տևել

17:54, Sunday, 18 June, 2017
Ֆուտբոլային հանդիպումները կարող են 60 րոպե տևել
     Ինչպես հաղորդում է armsport.am-ը,

IFAB-ը (ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը) «Play Fair!» («Խաղա ազնիվ») անունը կրող նոր մարտավարություն է մշակել, որն ուղղված է ֆուտբոլային խաղերի դիտարժանությունը բարձրացնելուն:

Ենթադրվում է, մասնավորապես, խաղերը 90 րոպե «կեղտոտ» ժամանակից կրճատել 60 «մաքուր» րոպեի՝ դադարների ժամանակ վայրկյանաչափով ընդհատելով, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, հոկեյում կամ բասկետբոլում:

Բացի դա, IFAB-ը, որը զբաղվում է ֆուտբոլում խաղի կանոնների կարգավորմամբ, առաջարկում է ազատ հարվածի փոխարեն 11-մետրանոց նշանակել այն դեպքերում, երբ դարպասապահը թիմակցի ոտքով փոխանցումից հետո սեփական տուգանայինում ձեռքով է ընդունում գնդակը:

Մյուս գաղափարներից մեկն այն է, որ պետք է խաղադաշտից հեռացնել միտումնավոր ձեռքով գոլ խփած խաղացողին: Եթե ֆուտբոլիստը դատարկ դարպասից ձեռքով է հեռացնում գնդակը, ապա առաջարկվում է գրանցել գոլը:
    
    
     http://www.armsport.am/hy/news/2017/06/18/Football-Matches/804171

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2234 | 0 | 0
Facebook