Loading...

Articles

ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

02:11, Sunday, 18 June, 2017
ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Անիմաստ ու անառարկայականա մեր ֆուտբոլի ազգային հավաքականի պարտություների պատասխանատու հայտարարել Ռուբեն Հայրապետյանին, ով ժողովրդի մեջ հայտնիյա նաև Նեմեց Ռուբո մականվամբ: Ինքը 15 տարի՝ 2002 թ - ից մինչ օրս, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահնա: Էդ 15 տարվա ընթացքում մեր ազգային հավաքականը քիչ հաղթանակներ չի տարել: Էղել են խաղեր, երբ մեր հայ ջահելությունը խաղացելա բացառապես թասիբով՝ հանուն հաղթանակի ու ազգային հպարտության ու նույնիսկ չի զիջել իրա խաղացած ֆուտբոլի որակով շատ ու շատ ուժեղ այլ երկրների ազգային հավաքականներին:

Մի տեսակ ստացվումա, որ Նեմեց Ռուբոն հաղթանակի դեպքում պատասխանատու անձ չի, իսկ պարտության դեպքում՝ պատասխանատույա: Նման էգոիստական ու կեղծ տրամաբանությամբ շարժվելը արդարացի չի: Շատերին հայտնի ՝՝գաղտնիքա՝՝, որ սպորտը վաղուցա, ինչ բիզնեսա դառել, իսկ բիզնեսի կանոնը ասումա՝ որդեղ շահ, ընդեղ՝ եկամուտ, ուրեմն ընդեղ էլ՝ գործունեություն ու քրտինք: Էս տեսանկյունից Հայ ֆումբոլիստները շահագրգռված չեն ազգային հավաքականում խաղալ ու գտնվել բացառապես թասիբային նկատառումներով: Ոնց ասում են՝ կարիքը զորեղա, իսկ շուկայական պայմաններից բխող իդեոլոգիան այլ բան չի կարա թելադրի մարդկանց հոգեբանությանը՝ բացի անձնական շահագրգռվածությունից:

Պատահական չի, որ գոյություն ունեն միջազգային մակարդակով ֆուտբոլային ակումբներ, որոնք մի տեսակ պետություն են պետության մեջ ու զբաղված են միլիարդավոր դոլարների շրջանառության հասնող ֆուտբոլիստների առուծախով... Էդ մարդկային ֆուտբոլային ծառայություններ մատուցող աշխատուժի լեգալացված բիզնեսա, որի մեջ են գտնվում նաև մեր ազգային հավաքականի տղերքից շատերը: Իսկ որդեղ միլիարդներ են շրջանառվում, ուրեմն ընդեղ կա շահագրգռվածություն: Հարուստ երկիր՝ հարուստ հնարավորություններ:

Մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, ֆուտբոլային ինֆրաստրուկտուրան շատ թույլա զարգացած համեմատ եվրոպական երկրների ու դրա պատասխանատուն բացարձակապես Նեմեց Ռուբենը չի, այլ ամբողջ երկրի հնարավորությունների զարգացման աստիճաննա: Էդ համակարգային խնդիրա ու կապվածա ընդհանուր առմամբ պետության ընդհանուր զարգացվածության հետ: Էս դեպքում բնականա, որ օրինակ, Հենրիկ Մխիթարյանին ու մյուս տաղանդավոր հայ ֆուտբոլիստներին չենք կարա էն չափ գումար առաջարկենք, որ խաղան ոնց որ Եվրոպական ակումբներում ու հավաքականներում են խաղում: Կլնենք հարուստ երկիր, կունենանք ուժեղ ֆուտբոլ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     18.06.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4458 | 0 | 0
Facebook