Loading...

Articles

Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա է սկսվել

20:06, Saturday, 17 June, 2017
Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա է սկսվել


     BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ լայն արձագանք ստացավ:
     «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման խաղալու», - ասել էր Մխիթարյանը:
     Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա սկսվեց: Մասնավորապես, այս երկրում հեղինակավոր լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով:
    
     http://www.privet.am/?p=25980


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3574 | 0 | 0
Facebook