Loading...

Articles

Մերժվածի» Տապասիան խնդիրներ ունի նոր սերիալի նկարահանման հրապարակում. նրան արհամարհում են

00:18, Friday, 02 June, 2017
Մերժվածի» Տապասիան խնդիրներ ունի նոր սերիալի նկարահանման հրապարակում. նրան արհամարհում են
    

«Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Ռամաշի Դեսայը Հայաստանում հայտնի է դարձել Տապասիայի կերպարը մարմնավորելու արդյունքում: Նա նաև այլ հեռուստասերալներում է նկարահանվում, սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունենում: Հիմա Ռամաշին նկարահանվում է Dil Se Dil Tak հեռուստասերիալում, որի դերասանները դեմ են դուրս եկել նրան ու չեն շփվում դերասանուհու հետ:

Ինչպես հայտնում է India.com-ը՝ նույնիսկ հեռուստասերիալի գլխավոր դերասան Սիդհարթ Շուկլան չի ցանկանում շփվել Ռամաշիի հետ: Նկարահանման հրապարակում ու այլ հավաքներին նա նախընտրում է հեռու գտնվել դերասանուհուց, թեև կադրում նրանք բավականին ջերմ հարաբերություններ ունեն:

«Ռամաշին ու Սիդհարթը չեն կարողանում լեզու գտնել իրար հետ, քանի որ Ռամաշին շատ կամակոր է: Դա սկսում է երևալ նույնիսկ կադրում: Սիդհարթը միակը չէ նկարահանման հրապարակում, որ խուսափում է Ռամաշիի հետ շփվել», - ասել է նկարահանող խմբի անդամներից մեկը:
    
     Մանրամասն՝ www.haystar.tk կայքի այսօրվա համարում։
     Նկարները և այլ հետաքրքիր տեղեկություն՝ haystar.tk

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
10844 | 0 | 0
Facebook