Loading...

Articles

Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում

02:44, Saturday, 22 April, 2017
Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում

Հայկական քիթը, բարակ շուրթերն ու փոքր կրծքերն այևս նորաձև չեն, այդ է պատճառը, որ վերջին տարիներին պլաստիկ վիրաբուժությունը մեծ տարածում գտավ նաև Հայաստանում: Շատերը դրանց միջոցով առավել ինքնավստահ են դառնում, սկսում սիրել սեփական մարմինը, սակայն վիրահատությունների դեպքում քիչ չեն նաև վտանգները: Պլաստիկ վիրաբուժության հնարավոր ռիսկերի ինչպես նաև հոգեբանական խնդիրների մասին խոսեցի մասնագետների հետ:

Պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչի խոսքով վիրահատությունից առաջ հիվանդները մանրամասն ծանոթանում են բոլոր հնարավոր բարդություններին ու խնդիրներին, նույնիսկ մասնավոր այն դեպքերին, որոնք հանդիպում են 50 000 ը մեկի հարաբերությամբ: Հարցին, թե Հայաստանում որ վիրահատություններն են այսօր ամենատարածվածները վիրաբույժը պատասխանում է. դրանք քթի, կրծքերի և ականջների վիրահատություններն են: Սակայն հաճախ մարդիկ տարվում են այս ամենով և կորցնում չափի զգացումը: Ինչպես նշեց բժիշկը, երբեմն հիվանդները 7-8 անգամ վիրահատության են դիմում՝ չհասնելով ցանկալի արդյունքի, հաճախ զերծ չմնալով նաև առողջական խնդիրներից; Քանի որ պլաստիկ վիրահատությունների դեպքում ապահովագրություն չկա, ոչ ոք պատասխանատու չէ նշված դեպքերի համար, իսկ հիվանդներն էլ երկար ու հետևողական չեն անդրադառնում խնդրին՝ գործում են ավանդական խնամի, ծանոթ, բարեկամ հարաբերությունները:

Պլաստիկ վիրահատությունների ամենակարևոր խնդրիրներից է նաև հարցի հոգեբանական կողմը, որն էլ հաճախ մարդկանց մղում է կատարելության անվերջ որոնումնորի: Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշում է, որ այդ ձգտումը առավել է քան հոգեբանական խնդիրը. Այն պահանջում է հոգեբույժի միջամտություն: Հոգեբանական լուրջ բարդություններ կարող են առաջանալ նաև հետվիրահատական շրջանում; Այս փուլերը հաղթահարելուց հետո հիվանդը իրեն երջանիկ և լիարժեք կզգա:

Սրանք մասնագետների խորհուրդներն են. դիմել պլաստիկ վիրահատւտըւնների, թե ոչ, ձեր ընտրությունն է, բայց սեփական մարմինը զանազան փոփոխությունների ենթարկելուց առաջ լավ է հիշել, որ մարդիկ բնության կատարյալ սեղծագոչծություններն են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3500 | 0 | 0
Facebook