Loading...

Articles

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԳՊՀ-ՈՒՄ

info
Author:
info
15:19, Sunday, 09 April, 2017
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԳՊՀ-ՈՒՄ
    

Այսօր Գավառի պետական համալսարանում մեկնարկեց ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված առարկայական օլիմպիադաների շարքը:

Կայացավ հայոց լեզու և գրականություն առարկայի օլիմպիադան։

Անցկացվելու են օլիմպիադաներ նաև անգլերեն, քիմիա, աշխարհագրություն, մաթեմատիկա, հայ ժողովրդի պատմություն, ռուսաց լեզու, կենսաբանություն առարկաներից։

Ձեռնարկի հիմնական նպատակն է դպրոցականների գիտելիքների ստուգումը, աշակերտների խրախուսումը, նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցությունը:

Առարկայական օլիմպիադային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրներ կհամարվեն 16-20 միավոր հավաքած աշակերտները, ովքեր ԳՊՀ ընդունվելու դեպքում 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում կստանան ուսման վարձի զեղչ՝ 1-ին տեղ 30%, , 2-րդ 20%, և 3-րդ 10%-ի չափով:

Հավելենք նաև, որ այսօր կայացած օլիմպիադայից հետո աշակերտները եղան ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում, բնագիտության լաբորատորիայում, ինչպես նաև տարբեր ֆակուլտետներում լսեցին մասնագիտական դասախոսություններ:

Բոլոր աշակերտներին մաղթում ենք հաջողություն:

Source: 08.04.2017
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8020 | 0 | 0
Facebook