Loading...

Articles

11 բուհերում հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատում կիրականացվի

18:06, Monday, 03 April, 2017
11 բուհերում հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատում կիրականացվի

ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատման նպատակով հայաստանյան 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ արտաքին գնահատում կանցնեն: Ապրիլի 3-7-ը փորձագիտական խումբն արտաքին գնահատման նպատակով կայցելի ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, ՀՀ պետական կառավարման և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հյուսիսային, Գավառի պետական և Վանաձորի պետական համալսարաններ:

Փորձագիտական խմբում ընդգրկված են երկու տեղացի փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ, մեկ ուսանող-փորձագետ (ասպիրանտ) և մեկ դիտորդ ծրագրի գործընկեր ուսումնական հաստատություններից: Գործընթացը համակարգում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետները:

Մինչ այս VERITAS ծրագրի շահառու բուհերը հետազոտողի փորձնական կրթական ծրագիր էին մշակել, ապա ինքնավերլուծություն իրականացրել:

VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին:

Source: www.anqa.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2696 | 0 | 0
Facebook