Loading...

Articles

Այսօր Գյումրու ողբերգության 2-րդ տարելիցն է

11:57, Thursday, 12 January, 2017
Այսօր Գյումրու ողբերգության 2-րդ տարելիցն է
    
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանությունից երկու տարի է անցել։

    
2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ տանելով ինքնաձիգ: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

    
2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը Գյումրիում կայազորային դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

    
Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։

    
Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննել է զոհված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հայցերը ու առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողել։ Իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2664 | 0 | 0
Facebook