Loading...

Articles

Հայ մարմնավաճառների գներն ու ներքին խոհանոցը ուսումնասիրել և ներկայացնում է...

12:53, Friday, 02 December, 2016
Հայ մարմնավաճառների գներն ու ներքին խոհանոցը ուսումնասիրել և ներկայացնում է...

Մամուլի ազատականացմամբ հնարավոր դարձավ հասարակության մութ ու ցավոտ հարցերի լուսաբանումը, նրանց մասին սկսեցին խոսել որպես իրողություն՝ ժխտելով մեր հասարակության մասին եղած կաղապարված պատկերացումները։ Այդպիսի մութ ու դժվար խնդիրներից մեկը *****ության տարածումն է։

Տարիների ընթացքում զանգվածային լրատվության միջոցների համար սա փակ թեմա էր։ Չէին խոսում՝ ստեղծելով տպավորություն, թե մեզ մոտ նման խնդիր չկա։

Վերջին շրջանում հայկական մամուլում տպագրվեցին այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ։ Հարցի լուսաբանման նման ալիք մի ժամանակ կար ռուսական մամուլում, բայց ի տարբերություն նրանց, մեզ մոտ նկատվում է 2 ուղղություն. ա) իրականության ոչ ամբողջական կան ներկայացում, բ) հետեւությունների ու առաջարկությունների ժամանակավրեպություն։ Այսօր երեւանյան փողոցներում «գիշերային ընկերուհիների» հետ ծանոթանալը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։

Երեկոյան ժամերին քաղաքի գլխավոր փողոցներում, հրապարակներում կարելի է հանդիպել նման բազմաթիվ աղջիկների։ Այսօր Երեւանում գործում են անլեգալ հասարակաց տներ՝ հարյուրավոր աշխատակցուհիներով։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում խնդիր չկա։

Իսկ գները տատանվում են 10­ 100 դոլարի սահմաններում, որը պայմանավորված է աղջիկների տարիքով եւ արտաքինով։ Սովորաբար մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի թանկ են Ռուսաստանից ժամանածները, որոնք հատուկ խմբերով գալիս են փող աշխատելու։

Կա նաեւ հակառակը. տուրիստական խմբերի անվան տակ հայ աղջիկները մեկնում են Մերձավոր Արեւելքի երկրներ, Թուրքիա՝ եկամտաբեր շրջագայության։ Աղջիկների գերակշռող մասը գտնվում է կավատների հսկողության տակ, նրանց էլ անցնում է եկամտի մեծ մասը։

Սա է այսօրվա իրական պատկերը, ու արհեստականորեն փորձել այն անտեսել կամ ուռճացնել, անիմաստ է։ Տարբեր մասնագետների կարծիքով (բժիշկներ, իրավապահ մարմինների աշխատողներ…) *****ության տարածումը պայմանավորված է սոցիալական վատ պայմաններով։

Բայց *****ությունը որպես հասարակական երեւույթ բնորոշ է բոլոր պետություններին, նույնիսկ ամենազարգացած տնտեսությամբ, ու կապել այն միայն վատ պայմանների հետ, այնքան էլ ճիշտ չէ։ Գուցե Հայաստանում որոշ ազդեցություն ունեին ազգային հոգեբանությունը, կրոնական գործոնը, որոնց ազդեցությունը, սակայն աստիճանաբար թուլանում է։

Ի՞նչ վտանգ է ներկայացնում այսօրվա պատկերը։ Վեներական հիվանդությունների տարածում։ Կիսալեգալ *****ությունը ստեղծում է բոլոր պայմանները այս հիվանդությունների շատացման համար։ Բազմաթիվ աղջիկներ վարակված են։ Հասարակաց տներում, որոնք հաճախ սովորական բնակարաններ են, բացակայում են հիգիենիկ տարրական պայմանները։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4983 | 1 | 0
Facebook