Loading...

Articles

ՓԱԿ ՆԱՄԱԿ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Hasmik
Author:
Hasmik
16:48, Saturday, 26 November, 2016
ՓԱԿ ՆԱՄԱԿ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

ՓԱԿ ՆԱՄԱԿ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ


    

ՊարոնՄինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան լինելուց բացի, համատեղության կարգով Ձեր նշանակումը Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան), առավել ինքնավստահ և ակտիվ է դարձրել իրենց Ձեր մտերիմները համարող մի քանի նորելուկների: Նրանք իրենց համարելով այլևս կայացած բիզնեսմեններ, ավելին, իրենց տեսնելով որպես «ազգընտիրներ» , ակտիվորեն օգտագործում են Ձեր անունը, աշխատելով հասարակական կարծիք ստեղծել իրենց շուրջ:

Շրջանառվող հորինվածքներից կամ գուցե իրողություններից մեկն էլ վերաբերում է Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Սամվելի Բալասանյանին, ում դեմքով շատ քչերն են ճանաչում, գործունեությամբ` գրեթե ոչ մեկը և ով իբր Ձեր հատուկ ցանկությամբ նախագահական ինքնաթիռով Ձեր աներոջ հետ ժամանել է Վատիկան, ցեղասպանության 100 ամյակի արարողակարգում լինելով հատուկ հրավիրյալների շարքում:

Գյումրիում հոկտոմբերին կայացած ավագանու ընտրություններում ևս ըստ լուրերի Բալասանյանների ընտանիքը վայելեց Ձեր հովանավորությունը: Այժմ էլ խորհրդարանական ընտրություններում Բալասանյան կրտսերը հավակնում է հայտնվել ՀՀԿ ցուցակում, նորից շրջանառելով Ձեր աջակցության վարկածը:

Գյումրիում գիտեն նաև, որ Դուք մայրական կողմից սերում եք շատ պատվարժան Հասրաթյանների տոհմից և չեն կարողանում համատեղել Ձեր և այդ ընտանիքի ընկերության առասպելը:

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
    
Source: 26.11.2016
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6484 | 0 | 0
Facebook