Loading...

Articles

«Մի կյանքի պատմություն»

16:06, Friday, 25 November, 2016
«Մի կյանքի պատմություն»
     Թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ ևս մեկ յուրահատուկ դաս: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նուբար Ղարագյոզյանը: Այս անգամ 12-րդ ա դասարանի աշակերտները ներկայացրին իրենց «Մի կյանքի պատմություն» պատմվածքը: Աշակերտներից Ավետիսյան Լիլիթը, Քոսյան Անին և Ղազարյան Մանյան ներկայացրին իրենց գիրքը, պատմեցին նախընտրած հերոսի մասին: Դասն անցավ ակտիվ քննարկումներով: Աշակերտներն աչքի ընկան իրենց ոսկեղենիկ հայերենով, վերլուծական խոր մտքով, ինքնատիպ մտածելակերպով: Դասն ավելի հետաքրքիր էին դարձնում տնօրեն Ն. Թադևոսյանի դիպուկ հարցադրումները:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3767 | 0 | 0
Facebook