Loading...

Articles

ԿԻՍԱՏՈՒԹՅՈՒՆ...

01:34, Tuesday, 22 November, 2016
ԿԻՍԱՏՈՒԹՅՈՒՆ...


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Կիսատ-պռատ շա՜տ բաներից ես հոգնեցի,
     Սպասումներից կիսատվեցի,
     Կիսատներին Աստվածացրի,
     Մեծարեցի՜, վեր հանեցի,
     Դատարկվեցի ու լռեցի՜...
     Ինչքա՜ն կիսատ հեքիաթների հավատացի,
     Հնարեցի ու ամպերին հասցրեցի:
     Կիսատների տված դասով ես դաղվեցի,
     Ինչքա՜ն կիսատ-պռատների ես սպասեցի:
     Այնինչ պետք էր կիսատները դեն շպրտել,
     Ու դատարկվե՜լ,
     Ու մաքրվե՜լ,
     Ու նորովի վերածնվել՝ ԱՌԱՆՑ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏՆԵՐԻ...


     ԳՈՀԱՐ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
     22.11.2016

    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5097 | 0 | 0
Facebook