Loading...

Articles

Առաջարկ ՙԱզգ-Բանակ՚ ծրագրի շուրջ. Տիգրան Ոսկանյան

19:13, Monday, 21 November, 2016
Առաջարկ ՙԱզգ-Բանակ՚ ծրագրի շուրջ. Տիգրան Ոսկանյան

Ազգ բանակ գաղափարախոսության մեջ.

Լավ կլիներ բոլոր մարզերում և մայրաքաղաքում ստեղծվեին ճամբարներ, որտեղ սկսած 10 տարեկանից բոլոր տղաները և աղջիկները տարվա մեջ երկու անգամ (ամառային և ձմեռային արձակուրդներին) 15 օր կապրեին այնտեղ:
     Ճամբարներում նրանք կսովորեն զենքի հետ վարվելու կարգ, քարտեզագրություն, տարբեր ռազմական տեխնիկաների տիրապետում, թուրքերեն, կուսումնասիրեն համաշխարհային և հայ ստրատեգների, կծանոթանան մեր հերոսների կյանքին և գործնեությանը, կսովորեն ապրել նույն ձև, ինչպես ապրում են բանակում այսինքն ՙուստավով՚, որը կբարձրացնի կարգապահությունը հետագա ծառայության ժամանակ և զերծ կպահի հետագայում բանակի կենցաղային խնդիրներից:
     Տղաները կայցելեն այդ ճամբարները մինչև 18 տարեկան, իսկ աղջիկները 2 տարի ընդամենը: Կարծում եմ, որ այս մեթոդը թույլ կտա ունենալ իրոք միասնական ազգ և բանակ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3386 | 0 | 0
Facebook