Loading...

Articles

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը»

14:23, Monday, 21 November, 2016
Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը»

#ներդրումայինծրագրերիառաջարկփաթեթներ
     Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, տուրիզմի բաժնին, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրինությանը հանձնարարել է կազմել ներդրումային ծրագրերի առաջարկ-փաթեթներ.

#ՏարոնՄարգարյան. «Մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության խթանման տեսանկյունից դեռ բավականին անելիքներ ունենք մասնավորապես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում: Խոսքը հատկապես անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման մասին է, ինչը, վստահ եմ, կապահովի տվյալ վայրեր զբոսաշրջիկների համապատասխան հոսքերը: Ըստ այդմ, կազմեք համապատասխան ներդրումային առաջարկ-փաթեթներ: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանն ու Երևան այցելող զբոսաշրջիկների համար կապահովեն պատշաճ սպասարկում»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1523 | 0 | 0
Facebook