Նոյեմբերի 21-ին՝ ժամը 14: 30-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կանցկացվի Սաադի Ալկուաթլի վարպետության բաց դասը:
Թեման՝ «Նորարարությունը արտաքին գովազդում»:
Վարպետության դասից հետո տարբեր բուհերի գովազդի և մարքեթինգի բաժինների ուսանողները հանդես կգան գովազդի ոլորտին վերաբերող զեկույցներով՝ փառատոնի պատվավոր ժյուրիի առաջ: Վարպետության դասը բաց է բոլորի համար, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ ֆեյսբուքյան միջոցառման հղումով՝ http://www.yoaf.am:
Նոյեմբրի 22-23-ը՝ ժամը 09: 30-16: 00-ն, «ԴաբլԹրի Հիլթոն» հյուրոնոցում կանցկացվեն մասնագիտական համաժողովներ: Ներկա կլինին հայկական գովազդային գործակալությունների ներկայացուցիչներ, գովազդատու ընկերությունների համապատասխան բաժինների ղեկավարներ:
Կոնֆերանսի ընթացքում կլինի չորս ելույթ. գովազդի հայկական շուկայի անդրադարձով հանդես կգան Արազ Բաղդասարյանը, Սաադի Ալկուաթլին, Մելանի Քլենսին և Ֆաբիո Կոստան, կխոսեն արտաքին գովազդում նորարարության և կրեատիվության դերի մասին:
Կոնֆերանսին մասնակցությունը հրավերներով է: Կոնֆերանսը կներառի նաև մասնագիտական քննարկում, խմբային աշխատանքներ:
Նոյեմբրի 24-ին՝ ժամը 14: 30-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կանցկացվի Մելանի Քլենսիի վարպետության բաց դասը:
Թեման՝ «Կրատիվի դերը գովազդում»:
Վարպետության դասը բաց է բոլորի համար, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ ֆեյսբուքյան միջոցառման հղումով` http://www.yoaf.am:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19: 00-ին, «Ռոյալ Թյուլիփ» հյուրանոցում տեղի կունենա փառատոնի պաշտոնական փակման արարողությունը և գովազդի ոլորտի մրցանակաբաշխություն, որի շրջանակում կամփոփվեն 8 անվանակարգերում (լավագուն գովազդային ակցիա, կրեատիվ մոտեցում, լավագույն սոցիալական գովազդ, նոր շունչ, լավագույն ադապտացիա, լավագույն գովազդային կրիչ, հանրային քվեարկություն, Երևան քաղաքի լավագույն գործընկեր) ներկայացված աշխատանքները: