Loading...

Articles

ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

11:37, Monday, 21 November, 2016
ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

2016թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս «Մաթեմատիկա» առարկայից Վահագնաձորի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Քառյանը: Դասի թեման էր «Չափման միավորներ»:

Դասի ողջ ընթացքում կիրառվեց էլեկտրոնային գրատախտակ: Նախ շնորհանդեսի միջոցով ամփոփվեց նախորդ նյութը՝ «Թվային արտահայտություններ»: Աշակերտները պատասխանեցին ուսուցչի հարցերին, թե ինչ է թվային արտահայտությունը, ինչպես են հաշվում թվային արտահայտության արժեքը: Այնուհետև կատարեցին հանձնարարություններ՝ գործողության շղթաներում վերականգնելով անհրաժեշտ թվերը: Յուրաքանչյուր հանձնարարություն գնահատվում էր 1 միավոր: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատասխանում հարցերին:

Այնուհետև մատուցվեց նոր նյութը: Ուսուցչուհին աշակերտների միջոցով կրկնեց չափման միավորները, որից հետո կատարեցին բազմաբնույթ հանձնարարություններ: Աշակերտները նաև ներկայացրեցին լրացուցիչ տեղեկություններ չափման միավորների մասին:

Դասը շատ հետաքրքիր էր, քանի որ աշակերտներն առաջին անգամ էին մասնակցում տեսադասի:

Դասին ներկա էր դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրենները, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ԿՏԱԿ-ի Լոռու մարզային համակարգող Մ. Արզումանյանը, քաղաքի դպրոցի ԷՀՄ օպերատորներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4400 | 0 | 0
Facebook