Loading...

Articles

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

01:41, Monday, 21 November, 2016
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դավաճանում են միշտ յուրայինները: Դժվարա վիճելը էս պնդման դեմ: Բայց շատ բան համեմատության մեջա պարզ դառնում:

Համեմատենք:

Օրինակ, էսօրվա իշխանավորները, մեր յուրայիննե՞րն են... Եթե մեր յուրայինները չեն ու դրանով հանդերձ կառավարում են մեզ ու կառավարում են էս ձևով, ուրեմն շատ ավելի վատ ու շատ ավելի ամոթ մեզ: Իսկ եթե ընդունենք, որ որպես յուրային հասել են իշխանության, կառավարման պատասխանատվություն են վերցրել իրանց հաստ ու բարակ վզներին ու պատերազմ են վարում՝ սեփական լակոտներին պահելով իրանց փեշների տակ, ուրեմն էլ ավելի ամոթ մեզ, որ դրանց նմաններին յուրայիններ ենք անվանում:

Վահե Ավետյանին հայտարարում են դավաճան, ում գործունեությունից ո՛չ մեկը չի տուժել, ո՛չ մի ընտանիք չի արտագաղթել, ո՛չ մի զինվոր չի սպանվել, խեղվել, ծեծվել ու վիրավորված ինքնասիրության հետևանքով՝ վերջ տվել կյանքին: Իրա գործունեությունը ուղղվածա էսօր պատերազմի դադարեցմանը, որ հայ մարդը շունչ քաշի, մեջքը ուղղի, նորմալ առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերություններ հաստատի հարևանների հետ:

Մենք՝ մեծամասնությունս, կամա թե ակամա, ուզած թե չուզած մինչ օրս հանդուրժել ենք, որ թշնամու ու բարեկամի հետ բանակցություններ վարեն, ձեռ սղմեն մեր՝ մեծամասնության վստահության քվեն կաշառքով, խաբեբայությամբ ստացած «յուրայինները»: Էդ ինչի՞ Վահեն՝ որպես հայ մարդ ու միաժամանակ՝ որպես մասնավոր անձ, իրան իրավունք չի կարա տա՝ հանդես գալ դիվանագիտական նշանակության հայտարարությամբ. ո՞ր տրամաբանությամբ... Որդե՞ղ տեսնեմ Վահեյի դավաճանությունը...

Հետևաբար կասեմ, որ իսկական դավաճանները մեր իշխանավորներն են, ովքեր ամեն օր ու մի քանի անգամ իրանց ստերով խաբում, քցում են կառավարվող մեծամասնությանը, իրանց մարդակերական կառավարմամբ անպատիժ տրորում են մեր՝ մեծամասնության իրավունքները: Էսա՛ իսկական դավաճանությունը:

Մի տեսակ վստահ եմ, որ եթե էսօր Վահեյին դավաճան հայտարարողների առաջ ոմն մի շանորդի հայ - իշխանավոր ելույթ ունենա «մահ թշնամուն» լոզունգի ներքո, ով իրա լոզղունգին ընդառաջ մի քայլ անգամ չի անի, իրանք՝ Վահեյին դավաճան հայտարարածները, ծափ կտան դրան՝ անկախ նրանից, թե էդ հայ - շանորդին ի՛նչ տեսակ հանցանքներա գործել ու գործում իրանց գլխներին:

Կոնկրետ էս հարցում ես Վահեյին անդավաճան յուրային եմ համարում, ում խիղճը՝ որպես մարդ, չի մեռել հայ սոցիումի հանդեպ:
     Ասում եմ ԷՍ ՀԱՐՑՈՒՄ, քանի որ նրա ԱՐԵՎՄՏԱԿԱՆ թեքումով շատ մոտեցումներ իմ քննադատության առարկայի մեջ են մտնում:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     20.11.2016

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3716 | 0 | 0
Facebook