Loading...

Articles

Ինձ լուծեցիր մաս առ մաս

21:52, Sunday, 20 November, 2016
Ինձ լուծեցիր մաս առ մաս
     Ինձ լուծեցիր մաս առ մաս
     Եվ նշմարս աղոտեց,
     Նայվածքիդ մեջ հարահաս
     Աչազուրկս աղոթեց:
     Զգայական խաբկանքում
     Շոշափելով ինձ գտար,
     Հավաքեցիր այս կյանքում,
     Որ տեսանողն ինձ գթար:
     Խղճահարույց այս տեսքիս
     Ի՞նչ կա, կասե՞ս` հավելեմ,
     Առնելիք ու տալիքիս
     Մուրհակները որ չայրեմ:
     Քանի՞ գույն կար լույսի մեջ,
     Ես այդպես էլ չիմացա,
     Ով հղի էր, ով ստերջ,
     Անվերապահ մոռացա:
     Մորս դեմքի մոմագույն
     Առեղծվածն ինձ այլայլում,
     Կույրը կույրին է հանգույն.
     Միտք եմ անում ապարդյուն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2722 | 0 | 0
Facebook