Loading...

Articles

Բարեկենդանը

18:16, Sunday, 20 November, 2016
Բարեկենդանը

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան:

Փետրվարի 6-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում Սուրբ Մայրանե եկեղեցու երիտասարդաց միության կողմից կազմակերպվել էր միջոցառում նվիրված Բուն Բարեկենդանին: Կոտայքի թեմի գերաշնորհ առաջնորդ Առաքել արք. Քարամյանի հովհանավորությանբ միջոցառմանը մասնակցում էր նաև Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնի Արդվին ազգագրական երգի-պարի համույթը՝ Մասիս Հարությունյանի գլխավորությամբ:

Միջոցառմանը ներկա էին հոգևոր այրեր, պատվավոր հյուրեր, երիտասարդաց միության ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում հնչեցին կատակերգեր, ցուցադրվեցին բեմական խաղեր, ներկայացվեցին տոնի խորհրդով պատրաստված տիկնիկները՝ պուռմա տատիկը, պաս պապին և ուտիս տատին:

Արդվին ֆոլկը իր ելույթը եզրափակեց «Կիլիկիո Դափնի» ռազմապարով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3760 | 0 | 0
Facebook