Loading...

Articles

Ռուսաստանի բյուջեի քառորդ մասը «բացարձակ գաղտնի» կնիք-մակագրի տակ է հայտնվել

22:51, Wednesday, 19 October, 2016
Ռուսաստանի բյուջեի քառորդ մասը «բացարձակ գաղտնի» կնիք-մակագրի տակ է հայտնվել

Փորձագետների կարծիքով՝ դեռևս 2015-ին ՌԴ ռազմական ծախսերը գերազանցել են նրա ՀՆԱ-ի 5, 3 տոկոսը:

Ռուսաստանի դաշնային բյուջեն հետպատերազմյան ամբողջ պատմության ընթացքում «ձեռք է բերել» առավելագույն գաղտնիություն. ծախսերի փակ հոդվածները մեծացել են միանգամից 800 միլիարդ ռուբլով:

«Նովայա գազետա» -ն հաղորդում է, որ ՌԴ ՊՆ-ն նոր հատկացումներ է ստանում:

Թերթի տվյալների համաձայն՝ այդ 800 միլիարդ ռուբլին հարկավոր է նրա համար, որպեսզի ժամկետից շուտ մարվեն պաշտպանական ձեռնարկություններին պաշտպանության նախարարության տված պատվերների համար հատկացված վարկերը:

Խոսքը վերաբերում է այն վարկերին, որոնք պետական երաշխիքով տրամադրվել են ռազմական ձեռնարկություններին՝ վերազինման մեծամասշտաբ ծրագիրն իրականացնելու համար: Ծրագիրն հաստատվել է 2010 թվականին, երբ Դմիտրի Մեդվեդևն առաջարկեց տասը տարվա ընթացում կրկնապատկել պաշտպանական ծախսերը, և այդ ծախսերի մեջ փոխառությունների ընդհանուր գումարը կազմում էր 1, 2 տրիլիոն ռուբլի: Բյուջեի վրա ընկած բեռը շատ ծանր չէր, որովհետև նավթն ու գազն այն ժամանակ թանկ էին, բայց տնտեսական անկումը խիստ դժվարացրեց այդ ծրագրի իրականացումը:

Բյուջեի փակ հոդվածները, սովորաբար, կապված են լինում ռազմական ծախսերի հետ: Դրանց հիմնական մասը՝ մոտ 70 տոկոսը, «Ազգային պաշտպանություն» հոդվածն է «կլանում», նշում է թերթը: Բացի այդ, գաղտնի ծախսեր կարելի է գտնել բյուջեի բավականին անսպասելի բաժիններում՝ ЖКХ –ում, «Կրթություն» -ում, «Սոցիալական քաղաքականություն» -ում, «Ազգային տնտեսություն» -ում և նույնիսկ «Մշակույթ» -ում: Դրանցում թաքցվում են, օրինակ, ուժայինների համար բնակարանաշինության համար կատարվող ծախսերը, ռազմական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերը, ռազմական ձեռնարկություններին հատկացվող օժանդակությունը և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող փոխհատուցումները:

Փորձագետների կարծիքով` եթե հաշվի առնվեն այդ հոդվածները, ապա ՌԴ ռազմական ռեալ ծախսերը դեռ անցյալ տարի գերազանցել են 4, 2 տրիլիոն ռուբլին, կամ համախառն ներքին արդյունքի 5, 3 տոկոսը: Տնտեսության մասշտաբների համեմատականի դեպքում Ռուսաստանի ռազմական ծախսերն ավելի մեծ են, քան ԱՄՆ-ի (շուրջ 3, 1 տոկոս) և եվրոպական երկրների մեծ մասի (ՀՆԱ-ի 2 տոկոսը և ավելի պակաս) ծախսերը:

Ռազմական գաղտնի ծախսերի արդյունավերտությունն հնարավոր չէ գնահատել, քանի որ հասարակությանը տեղեկություն չի տրվում արտադրանքի քանակի ու որակի մասին:

Մասնագետները ենթադրում են, որ Ռուսաստանը ծախսում է 2017 թվականի ամբողջ Պահուստային հիմնադրամը, և մեկ տարի հետո այդ հիմնադրամը լրիվ կսպառվի: Ներկայում Ռուսաստանի արտաքին պարտքը կազմում է 521 միլիար դոլար, իսկ ռուբլին աշխարհի ամենաթույլ արժույթն է համարվում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3765 | 0 | 0
Facebook