Loading...

Articles

«ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՒՈՐ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿԵԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

17:29, Wednesday, 19 October, 2016
«ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՒՈՐ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿԵԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
     «ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՒՈՐ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿԵԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
     19 հոկտեմբերի, 2016թ., Երեւան
     ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը իր մտահոգութիւնն է յայտնում աւելի քան 12 օր բողոքի հացադուլի մէջ գտնուող ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՒՈՐ - ՔԱՂԿԱԼԱՆԱՒՈՐ, ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի անդամ, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկեանի առողջութեան առիթով եւ կոչ է անում նրան իր արդարացի բողոքն ընդգծելու համար բաւարարուել 12 օրուայ հացադուլով։ Մենք գիտենք, որ հացադուլի ընթացքում Կարո Եղնուկեանը նաեւ հրաժարւուել է տարիներ շարունակ ընդունած, իրեն անհրաժեշտ կանխարգելիչ դեղամիջոցներից։ Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն այժմ Կարո Եղնուկեանի առողջական վիճակը ծայրաստիճան սրուած է եւ նրան բանտախցային պայմաններից տեղափոխել են կալանաւորական հիւանդանոց։
     Սիրելի Կարո, դու 28 տարի է ԱՄԿ-ԱԻՄ համազգային պայքարի առաջին գծում ես։ Դու ԱԻՄ եկար մեր ժոովրդի համար ամենավճռական փուլում, երբ հայութեանը պէտք էր բացատրել, որ մենք չունենք աւելի կարեւոր խնդիր քան Հայաստանի անկախութիւնը, որ Արցախը փրկելու ճիգերն առանց անկախ Հայաստանի ինքնասպանութիւն են։ Մեզ յաջողուեց այդ փուլում քաղաքական զարգացումները ճիշտ հունի մէջ դնել եւ զերծ պահել մեր ժողովրդին հերթական խաբէութիւնից։ Սակայն նոյն դաւադիրներն են այսօր Հայաստանի իշխանակիրները ու նրանց սթափեցնելու նպատակով քո անձնազոհութիւնը արդարացուած չէ։ Սրանց խորթ է առողջ բանականութիւնը, իսկ մենք դեռ պէտք է շարունակենք մեր տեւական աշխատանքներն ու պայքարը յանուն այն Հայաստանի, որի համար համախմբուել ենք ԱԻՄ-ում։ Ուստի եւս մէկ անգամ մենք կոչ ենք անում քեզ բաւարարուել մինչ այս պահը քո դրսեւորած բողոքի ցոյցով եւ դադարեցնել հացադուլդ։ Գիտենք, որ դու վհատուողը չես ու մենք դեռ միասին շարունակելու ենք մեր պայքարը նաեւ այսօրուայ «իշխանաւորների» ժառանգների առողջ ապագայի համար, զի ինչպէս ասուած է մեր երգերում՝ «...Հայրենեաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք...», «...Աստուած մեզ հետ է եւ օրհնեալ է մեր ուղին, Եւ կը յաղթենք, որքան էլ նենգ է թշնամին...» ։
     ԱԻՄ ՆԽ անունից Պարոյր Հայրիկեան»
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3434 | 0 | 0
Facebook