Loading...

Articles

Քննարկվել են լանդշաֆտային քաղաքականությանն առնչվող հարցեր

11:28, Wednesday, 19 October, 2016
Քննարկվել են լանդշաֆտային քաղաքականությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 5-7-ը Երևանում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի ժողովրդավարական կառավարման քարտուղարության ղեկավարության և ՀՀ կառավարության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի աշխատանքային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ` մարտահրավերներ և հնարավորություններ» Եվրոպայի խորհրդի 18-րդ աշխատաժողովը:
     Աշխատաժողովում «Երևանի քաղաքային պլանավորման և զբոսաշրջության զարգացման ոլորտում լանդշաֆտի ինտեգրման» մասին զեկույցով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանը, ով հանգամանորեն ներկայացրել է բոլոր այն միջոցառումները, որոնք լանդշաֆտային քաղաքականության համատեքստում իրականացվում և նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի զարգացման տարածական պլանավորման գործընթացում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2123 | 0 | 0
Facebook