Loading...

Articles

Ին՞չ է նշանակում «շերշե լա ֆամ» թևավոր արտահայտությունը, և ո՞վ է դրա հեղինակը

22:08, Tuesday, 18 October, 2016
Ին՞չ է նշանակում «շերշե լա ֆամ» թևավոր արտահայտությունը, և ո՞վ է դրա հեղինակը

Համոզված եմ` շատերը գիտեն, որ այն ֆրանսերեն է և նշանակում է «փնտրեք կնոջը»: Դարձյալ համոզված եմ` շատերն այս թևավոր արտահայտությունը կիրառում են` բացատրելու համար տղամարդու որևէ տարօրինակ արարքը կամ մութ ու չափից ավելի խառնաշփոթ որևէ պատմություն: Այս դեպքերում խոսողն ակնարկում է, թե տվյալ պատմության հենքում սիրային ինտրիգ կա:


     Արտահայտությունը մեզանում սկսել է շրջանառվել Ալեքսանդր Դյումայի «Փարիզի մոհիկաննները» վեպի լույս տեսնելուց հետո: Վեպի հրատարակումից հետո նույն ստեղծագործության հիման վրա Դյուման նաև նույնանուն պիես է գրում: Այս ստեղծագործություններում «շերշե լա ֆամ» արտահայտությունը բազմիցս արտաբերվում է: Դա վեպի հերոսներից մեկի` փարիզյան ոստիկան Ժակալի սիրած խոսքն է. նա համոզված է, թե բոլոր իրավախախտումների կեսը պետք է բացատրել կնոջ վրա տպավորություն թողնելու` տղամարդու մեծ ցանկությամբ:

Ոստիկան Ժակալը նախատիպ է ունեցել, և այդ նախատիպը եղել է Փարիզի ոստիկանության սպա Գաբրիել դը Սարտին (1729-1801), որն իր գործընկերներին հետևյալ խորհուրդն է տվել. «Եթե ձեզ չի հաջողվում հանցագործությունը բացահայտել՝ փնտրեք կնոջը: Հենց նա է խառնված բոլոր բարդ դեպքերի մեջ՝ երբեմն որպես հանցագործության պատճառ, երբեմն էլ որպես ուղեկից հանգամանք: Գտեք յուրաքանչյուր դեպքին համապատասխանող կնոջը, և դուք կբացահայտեք հանցագործությունը»:

Բայց ընդունված է այն համոզումը, թե Սարտին այս իմաստությունը քաղել է Յուվենալուսի ստեղծագործություններից: Հռոմեացի երգիծաբան բանաստեղծի 6-րդ սատիրայում հետևյալ տողը կա. «Հազիվ թե գտնվի այնպիսի դատավեճ, որում վեճի պատճառը կինը չլինի»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6189 | 0 | 0
Facebook