Loading...

Articles

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը

19:09, Tuesday, 18 October, 2016
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
     Ցուցահանդեսը բացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Հայաստանում հավատարմագրված մի շարք այլ դեսպաններ:
     Տարբեր երկրներում բազմաթիվ մրցանակների արժանացած ստեղծագործությունների հեղինակը նշել է, որ իր համար մեծ պատիվ է իր աշխատանքները ներկայացնել Երևանում:
     Ցուցադրությանը Կարել Զեմանը ներկայացրել է գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև իր դիզայնով պատրաստված մեդալներ ու մետաղադրամներ:
     Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը:
    
    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1698 | 0 | 0
Facebook